140716_nordstrom_disabled_model_vtDisabilityinfo.am-ը գրում է.

«Norsdtrom»-ի տրամադրած այս լուսանկարում հաշմանդամություն ունեցող և անվասայլակ օգտագործող մոդել է,  ով երկարաճիտ կոշիկներ է ցուցադրում ընկերության հուլիսի կատալոգում, որը տարվա ամենամեծ իրադարձությունն է ընկերության համար, քանի որ ներկայացնում է աշնանային  նոր տեսականու զեղչերը:

Ընկերությունն իր գովազդներում և կատալոգներում հաշմանդամություն ունեցող պրոֆեսիոնալ մոդելների է օգտագործում դեռ 1997 թվականից:

«Հաշմանդամության համաշխարհային ներառում» խորհրդատվական կազմակերպությունը վկայում է, որ հիմա քիչ ընկերություններ են համագործակցում հաշմանդամություն ունեցող մոդելների հետ, բայց դրանք հիմա ավելի շատ են, քան անցյալում, իսկ «Nordstrom»  ընկերությանն անվանում է «արդյունաբերության առաջատար» այդ ոլորտում:

Հեշտ չէ նորաձևության և գեղեցկության բնագավառում հաշմանդամություն ունեցող մոդելների գտնել, մինչև որ ձեռքդ չընկնի «Nordstrom» կատալոգը:

Այս ընկերությունը, որը նորաձևության բարձրաճաշակ ներկայացուցիչ և մանրածախ վաճառող է, 1997 թվականից համագործակցում է հաշմանդամություն ունեցող մոդելների հետ:  Ավանդույթը պահպանվում է նրանց ամենամյա հուլիսյան կատալոգում, որը վաճառողի ամենամեծ իրադարձությունն է` աշնանային նորաձևության զեղչերի մասին տեղեկությամբ:

Այս ամառ «Nordstrom» կատալոգում այլ մոդելներից բացի ընգրկված է նաև անվասայլակ օգտագործող մի կին, ով երկարաճիտ կոշիկներ է ցուցադրում և «Nike»  ապրանքանիշի սպորտային կոշիկներ ներկայացնող պրոթեզավորված ոտքով մի տղամարդ:

Միացյալ Նահանգների Սիեթլ քաղաքում գտնվող այս ընկերությանն այնքան բնորոշ է հաշմանդամություն ունեցող մոդելների հետ աշխատելը, որ դրա մշտական գնորդները նույնիսկ չեն էլ գիտակցում երևույթի անսովորությունը:

-Հաշմանդամություն ունեցող մոդելների և դերասանուհիների հետ աշխատող ընկերություններ հայտնաբերելը նման են դեզի մեջ  ասեղ գտնելուն,- ասում է «Հաշմանդամության համաշխարհային ներառում» խորհրդատվական կազմակերպության ներկայացուցիչ Մեգ Օ՛Քոնելը:

«Nordstrom»-ն առաջատար ընկերություն է աշխարհում և երկար ժամանակ է, ինչ աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանը ոչ միայն գովազդներում ընդգրկելով, այլ նաև իրենց խանութները հարմարեցնելով և աշխատանք տրամադրելով նրանց,- ավելացնում է նա:

Հագուստները, որոնք ընկերության մոդելները կրում են, որևէ կերպ հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: «Nike» ապրանքանիշի սպորտային կոշիկներ ցուցադրող մոդելը մի կոշիկը հագել էր իր ոտքին, մյուսն` իր պրոթեզավորված սարքին: Իսկ անվասայլակին նստած մոդելը փանք արտաքին ունի` ցից-ցից մազեր, կրում է կաշվե մուգ բաճկոնակ և  իհարկե վաճառվող առարկան` կարճ ճտքավոր կոշիկները:

«Nordstrom» ընկերության խոսնակ Թարա Դարոուն ասում է, որ հաշմանդամություն ունեցողոր մոդելների հետ աշխատելու նպատակը հասարակությանն ու սպառողներին արտացոլելն է.

-Մենք ծառայում ենք տարբեր գնորդների, իսկ սա հնարավորություն է նրանց համար տեսնելու հենց իրենց  մեր կատալոգում կամ կայքում… Մենք չենք քարոզում դա կամ խոսում դրա մասին: Մենք ուղղակի կարծում ենք, որ նրանք հիասքանչ տեսք ունեն:

Օ՛Քոնելն ասում է, որ գովազդային և վաճառքի գործակալությունները  կարող են «շրջադարձային կետ» դառնալ հաշմանդամություն ունեցող մոդելների ներառման տեսանկյունից: Նա նշում է, որ «H&M» և «Diesel» ապրանքանիշերը վերջերս նույնպես ցուցադրել են հաշմանդամություն ունեցող մոդելների, մինչ «Swiffer»-ը անդամահատված վերջույթով դերասանի է ներկայացրել, իսկ «Duracell»-ի գովազդում  խուլ ֆուտբոլիստ է խաղացել:

Օ՛Քոնելն ավելացնում է, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ նաև մարքեթինգային մեծ նշանակություն ունեն, և ընկերությունները, որոնք հասկանում են սա, առավելություն կունենան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել