Բոլոր մարդկանց ԴՆԹ-ն 99.9 %-ով համընկնեում է և միայն 0.01 %-ն է տարբերվում, սակայն դա բավարար է` բացահայտելու համար, թե ում է այն պատկանում:

Մարդու ԴՆԹ-ն 50% -ով նման է բանանի ԴՆԹ-ին:

♦ Եթե մարդու բոլոր բջիջների ԴՆԹ-ները միմյանցից քանդվեր ու շղթա կազմվեր, ապա այն 10 միլիարդ մղոն կձգվեր` այստեղից մինչև Պլուտոն և հետ:

Յուրաքանչյուր բջջի մեջ գտնվող ԴՆԹ-ն գրեթե 2 մետր երկարություն ունի, սակայն այն սեղմված է 0.09մմ-ից ոչ ավել տարածքում:

Յուրաքանչյուր բջջի մեջ ամեն օր ԴՆԹ-ն մինչև մեկ միլիոն անգամ վնասվում է ու օրգանիզմի ակտիվ համակարգի շնորհիվ ինքնավերականգնվում: Եթե այն չվերականգնվեր, դա կարող էր քաղցկեղի կամ նույնիսկ բջիջների մահվան պատճառ դառնալ:

ԴՆԹ-ի ընդամենը 2 գրամը կարող է իր մեջ պարունակել աշխարհի ամբողջ թվայնացված պահպանված ինֆորմացիան:

Րոպեում 60 բառ տպագրելու արագության դեպքում 50 տարի կպահանջվեր մարդու գենոմը տպագրելու համար:

Մարդու ԴՆԹ-ի 98.4 տոկոսը նման է շիմպանզեյի ԴՆԹ-ին:

Գեները ամբողջ գենոմի ընդամենը 2-3 տոկոսն են կազմում:

2013թ.ին իրականացավ Hornsleth Deep Storage նախագիծը և Մարիանյան իջվածք իջեցվեց մարդկային արյան ու մազերի նմուշներ, ինչպես նաև կենդանիների ԴՆԹ, այնպես, որ հետագայում ոչնչացման եզրին լինելու դեպքում հնարավոր լինի վերականգնել տեսակները:
Իսկ ավելի վաղ Միջազգային տիեզերակայան է տեղափոխվել Ստեֆան Հոուքինգի, Ստեֆան Կոլբերտի, Լենս Արմսթրոնգի և այլոց ԴՆԹ-ները` համաշխարհային աղետից հետո դրանք վերականգնելու հնարավորությունն ունենալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել