Tert.am-ը գրում է.

Չինաստանի Յուննան նահանգում օգոստոսի 3-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 589-ի, հայտնում է РИА Новости-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր 410 զոհի մասին, ևս 9 մարդ համարվում է անհետ կորած։

Համաձայն երկրի քաղաավիացիայի նախարարության վերջին տվյալների՝ երկրաշարժի հետևանքները ազդել են ավելի քան 1 մլն մարդու վրա։ Տուժածների թիվը կազմում է ավելի քան 2400 մարդ, աղետի վայրից տարհանվել է մոտ 240.000 մարդ։ Քանդվել կամ վնասվել են տասնյակ հազարավոր տներ և կառույցներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել