Վերջին շրջանում բավականին փոփոխություններ են ի հայտ եկել աշխարհի քաղաքական քարտեզի և աշխարհագրական կողմնորոշումների հարթության վրա Արևմուտք-Ռուսաստան մրցակցության արդյունքում :

Իրադրությունների վերլուծությունը փաստում է, որ մեր տարածաշրջանը ևս անմասն չի մնալու այդ զարգացումներից և, որ այստեղ ևս նախապատրաստվում են շատ լուրջ և անշեղելի փոփոխություններ, որոնք ենթադրում են թե՛ դրական, թե՛ բացասական ազդեցություն Հայաստանի համար:
|
Բավականին կտրուկ փոփոխություն է նկատվում գերտերությունների մոտ ԼՂՀ հակամարտության հարցում: Այսօր հստակ է դարձել, որ հակամարտության «ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈ»-ն այլևս ձեռնտու չէ գերտերությունների համար: 
Դրա մասին են փաստում վերջին շրջանում ԱՄՆ-ի կողմից բարձր մակարդակներում հաճախ հնչող ԼՂՀ շրջակա տարածքների՝ Ադրբեջանին վերադարձնելու հարցը, որը դիտարկվում է որպես գլխավոր նախապայման խնդրի լուծման համար:

Տարածաշրջանի հանդեպ հետաքրքրությունների բավականաչափ մեծացումը կապված է տարածաշրջանի աշխարհագրական նշանակության հետ: Մասնավորապես՝ կայունության խնդիրը կարևոր է Եվրոպայի տնտեսության համար. ԵՄ-ի համար կենսական նշանակություն ունեն Կասպյան ավազանի էներգետիկ պաշարները և միայն տարածաշրջանում երկարաժամկետ կայունությունը հնարավորություն կտա Կասպյան էներգակիրները անխափան հասցնել ԵՄ, ինչն իր հերթին նվազագույնի կհասցնի կախվածությունը ռուսական գացից:

Այս պարագայում մեզ համար իսկապես ստեղծվել է բավականին անշահավետ և խնդրահարույց իրավիճակ: Փաստացի, մեզ պարտադրում են տարածքների զիջման, քանի որ Ադրբեջանը իր էներգետիկ ռեսուրսներով էլ ավելի է հետաքրքրում մեծ տերություներին, քան Հայաստանը: Այսպիսի աներանելի իրավիճակի ստեղծման միակ մեղավորը ՀՀ արտաքին և տնտեսական քաղաքականաությունը բացարձակ տապալած մեր իշխանություներն են:

Ադրբեջանը բավականին լավ հասկանում է այս ամենը և, օգտագործելով իր նավթա-գազային պաշարները, փորձում է հասնել առավելագույն արդյունքի:
Դրա շարունակությունն է նաև վերջին օրերին սահմանում իրավիճակի սրացումը, ինչը նպատակաուղղված է գերտերությունների ուշադրության կենտրոնացմանը հարցի շուրջ՝ ակնկալելով հնարավորինս շուտ լուծում իրենց շահավետ պայմաններով:

Սակայն նման դեպքերում զիջումները, բնականաբար, միակողմանի չեն կարող լինել և Հայաստանի իշխանությունները պիտի ակնկալեն որոշակի զիջումներ հակառակ կողմից: Այս պարագայում ըստ էության արևմուտքը առաջ է քաշում 2010 թվականի նոյեմբերին Աստանայում նախապատրաստված, սակայն նույն Ադրբեջանի կողմից վերջին պահին մերժված պայմանագրի կետերը:

Ինչպես նաև, որպես փոխզիջման միջոց, արևմուտքը բավականին ավելացրել է ճնշումները Թուրքիայի իշխանությունների վրա հայ-թուրքական սահմանի բացման համար: 
Ինչը Հայաստանի տնտեության համար կարևորագույն ազդակ պետք է լինի:

Ուստի պատահական չէր վերջերս թուրքական մամուլում հաճախ շրջանառվող այն տեղեկատվությունը, որ Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են բացել հայ-թուրքական սահմանը: Դա նշանակում է, որ Թուրքիայի իշխանությունները սկսել են զգուշորեն շոշափել հասարակական կարծիքը Թուրքիայում և Հայաստանում:

Այս ամենը գալիս են փաստելու, որ արևմուտքը բավականին լուրջ մշակած պլաններ ունի՝ կապված մեր տարածաշրջանի հետ, որոնք, ցավոք սրտի, Հայաստանի համար այնքան էլ շահավետ չեն:
Այս պարագայում Հայաստանի համար միակ շահեկան գործոնը կհանդիսանա հայ-թուրքական սահմանի բացումը, իսկ ԼՂՀ հակամարտության հարցում կրելու ենք մեծ կորուստներ տարածքային առումով:

Այս ամենի զարգացումներին մենք դեռ ականատես կլինենք: |Սակայն առավել կարևոր է առաջիկայում ՝ ընդամենը մի քանի օրից, Սոչիյում ՀՀ-ՌԴ-Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը շատ հարցերում կարող է ցուցաբերել հակառակ մոտեցում, քանի որ ԼՂՀ հակամարտության լուծման և հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Ռուսաստանը դադարում է տարածաշրջանում թելադող լինելուց:

Իսկ վերջին համաշխարհային զարգացումները փաստում են այն մասին, որ ՌԴ-ն բավականին կոշտ ձևով է արձագանքում իր կողմից «վերահսվող» տարածքներում ցանկացած միջամտության, ինչպես եղավ Ուկրաինայում...

Ուստի պետք է համբերատար սպասել և հուսալ, որ մեր իշխանություներ գոնե հանուն աթոռի չեն գնա պետության ոչնչացման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել