Եվս մեկ անգամ ուզում եմ տեղեկացնել և բոլորի ուշադրությունը հրավիրել Իրաքյան Քուրդիստանում բնակվող՝ լինել և չլինելու,սովի և ծառավի մատնված,ասիմիլացիայի խնդրի առջև կանգնած,ծայրահեղ իսլամիստների կողմից հետապնդվող և համամարդկության ուշադրությանը արժանի եզդիներին:
Պայթեցվել են պատմական նշանակություն ունեցող կառույցներ,հողին են հավասարեցնում տները,թալանում,սպանում,առևանգում և բռնաբարում են եզդի կանանց և աղջիկներին...
Փախստական են դարձել մոտ 300.000 եզդի:
Ըստ ոչ պաշտոնական տվյալների եզդիները 10.000-ից ավել զոհ են տվել. «Իրաքում՝ պատմական Շանգալի տարածքում եզդիների վիճակը գնալով վատանում է: Եզդիներին ստիպում են կրոնափոխ լինել, իսկ այն եզդիները, որոնք դավանափոխ չեն լինում, նրանց ուղղակի սպանում են՝սպանվածների թիվը հասնում է մի քանի հազարի, եզդիները ստիպված լքում են իրենց պապենական տարածքները,իսկ այն եզդիները ովքեր ծվարել են Շանգալի լեռներում մահանում են ջրի և հացի պակասից՝մահացածների թիվը անցնում է հարյուրը,հիմնականում ծերեր և մանուկներ» :
Ես իմ ազգի անունից կոչ եմ անում Հայաստանին ճանաչել եզդիների ցեղասպանությունը:Այդ կապակցությամբ եզդիական համայնքն ուղերձ պետք է հղի աշխարհի դիվանագետներին՝ պահանջելով դատապարտել ինչպես հայ և ասորի բարեկամ ժողովուրդների,այնպես էլ եզդի ժողովրդի ցեղասպանությունները:
Թենգիզ Ուզոյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել