Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Տավուշի մարզի Չինարի, Այգեձոր և Արծվաբերդ սահմանամերձ համայնքներ: 
Ինչպես հայտնում են ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից՝ երկրի վարչապետը նախ՝ եղել է Չինարի գյուղում տեղակայված, հայ-ադրբեջանական պետական սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկում: Կառավարության ղեկավարը հանդիպել է առաջապահ դիրքում ծառայություն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, հետաքրքրվել նրանց մարտական և հոգեբանական պատրաստվածությամբ, ապա շրջայց կատարել մարտական հենակետում, ծանոթացել ծառայության անցկացման և կենցաղային պայմաններին: Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր զինվորականներին՝ անձնվիրությամբ ու խիզախությամբ հայրենիքին ծառայելու և պետական սահմանն ամուր պահելու համար:

Այնուհետև Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Չինարի, Այգեձոր և Արծվաբերդ համայնքների ղեկավարներին, գյուղացիներին և սպայական անձնակազմին: Վարչապետը զրուցել է տեղի բնակիչների հետ՝ ծանոթացել նրանց խնդիրներին, պատասխանել հուզող հարցերին: Գյուղացիներին առաջնահերթ մտահոգում էր սահմանային վերջին միջադեպերի հետևանքով ստեղծված լարված իրավիճակը: Այդ կապակցությամբ Հայաստանի վարչապետը և պաշտպանության նախարարը վստահեցրել են, որ ՀՀ զինված ուժերի և ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով՝ պաշտպանելով հայրենիքի սահմանը և ապահովելով ազգաբնակչության անվտանգությունը:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել