Անկեղծ եմ ասում` ես միայն էսօր եմ լսել, որ Հայաստանում վոլեյբոլ կա ու ավելին` Վոլեյբոլի ֆեդերացիա: Պատահաբար աչքովս ընկավ, որ Վրաստանում ինչ-որ միջազգային մրցույթ է եղել, ու մեր տղաները 4-րդ տեղն են գրավել: Չէ´, դե մարդ կա, որ կասի 4-րդ տեղի համար պետք չի տենց ուրախանալ, բայց ես ուրախանում եմ, որովհետև, ինչպես արդեն նշեցի, չեմ իմացել Հայաստանում վոլեյբոլի գոյության մասին: Մի խոսքով տղաներին շնորհավորում եմ, հուսով եմ, որ սա կլինի ոչ վերջին հաջողությունը, իսկ հաջորդող հաջողությունները կլինեն ավելի բարձր տեղեր գրավելը: Հուսանք մի օր վերջերս վոլեբոլի ֆեդերացիայի նախագահ նշանակված Արթուր Բադղասարյանը կարող է անել այնպես, որ վոլեյբոլը Հայաստանում նույնքան սիրված լինի, որքան շախմատը, ֆուտբոլը և այլն, իսկ մենք հպարտանալու առիթներ կունենանք ու կաջակցենք մեր մարզիկներին:Կարծես թե ստարտը տրված է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել