7 հազար լեզուներից մոտավորապես կեսին անհետացման վտանգ է սպառնում: ԱՄՆ-ի Ֆիլադեֆիա քաղաքի Սվարթմորի քոլեջի լեզվաբանները կարծում են, որ Facebook-ի, Twitter-ի, YouTube-ի նաև SMS հաղորդագրությունների շնորհիվ հնարավոր է փրկել այդ անհետացող լեզուները: Նրանք Ազգային Աշխարհագրական ընկերության հետ համատեղ մի ծրագիր են մշակել, որի շրջանակներում արդեն ստեղծվել է 8 խոսող բառարան, որոնք պարունակում են ավելի քան 24 հազար տեսաձայնային նյութ և 32 հազար բառ: ԱՄՆ-ի Ֆիլադեֆիա քաղաքի Սվարթմորի քոլեջի լեզվաբանները նախատեսում են այսկերպ հնարավորինս շատ լեզուներ թվայնացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել