слушай сюда հարգելի հայ ֆեյսբուք
Ադրբեջանական <ապատեղեկատու ճակատը> ավելի շատ իր ժողովրդի առաջ արդարանալու, իր ժողովրդին ապատեղեկացնելու խնդիր է լուծում այսօր: Միայն վերջին օրերին, միայն երեսունից ավելի իրենք են զոհ տվել: Կարդացեք, մեր հայկականին զուգահեռ` կարդացեք նաև նրաց լրահոսերը, բայց կարողացեք թացը-չորից տարբերակել: Ակամա ապատեղեկատվության զոհ մի դառեք. կարդացածին էլ հրապարակավ արձագանքելուց առաջ էլ մի պահ լուռ վերլուծեք, համադրեք հետո գրառեք հարգելիներ: 
Հա, ու մեկ էլ խնդրանք-հորդոր հայկական կայքերի խմբագիրներից: Ցավը-ցավ, հուզմունքն ու հայրենանվիրությունն իր տեղը, բայց մի շտապեք <պատերազմական վերնագրեր> սպրդել: Այո, կա ռազմական շատ լարված վիճակ, դեռ կսրվի ու կմեղմվի, բայց պատերազմի վիճակի իմիտացիա մի ստեղծեք ակամա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել