Tert.am-ը գրում է.

Քաղաքագետ, «Մոդուս-Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանն իր ելույթներում բազմիցս է ասել, որ Հայաստանը պետք է այլընտրանքային դաշնակիցներ փնտրի, երբեք հույսը չդնի մեկի վրա, հատկապես՝ Ռուսաստանի, քանի որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցներն ազդելու են Հայաստանի վրա: 

«Մենք, բնականաբար, պետք է մտածենք նաև իրանական այլընտրանքային բաղադրիչի մասին: Ասում եմ՝ բաղադրիչ, որովհետև Իրանը չի կարող ամբողջական այլընտրանք լինել, քանի որ չունի համապատասխան տեխնոլոգիաները, ֆինանսական միջոցները, սակայն կարող է մեզ համար այլընտրանք լինել վառելիքահումքային առումով»,-ասաց Արա Պապյանը՝ նույնիսկ վիրավորական համարելով այն, որ մենք, սահմանակից լինելով Իրանին, այսօր կախված ենք միայն Ռուսաստանից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել