Զիգ ԶիգլարՎաճառքի հայտնի գուրուներից մեկը Զիգ Զիգլարն է: Մարդ, ով կարողացել է վաճառել տարբեր ապրանքներ, սակայն ամենահետաքրքիրը երևի եղել է պողպատե կաթսաների վաճառքը: Զիգլարն այցելում էր տնային տնտեսուհիներին և ներկայացնում իր պողպատե կաթսաները: Նա պատմում էր, որ կաթսաները երկար տարիներ կարելի է օգտագործել, պատրաստված են որակյալ պողպատից, դիմացկուն են և այլն: Սակայն կանայք չէին հավատում նրա ասածներին, որից հետո վերջինս դիմում է հնարամտության: Հերթական անգամ կաթսան ներկայացնելուց հետո դուրս է գալիս փողոց և կանգնեցնում մոտակայքով անցնող ոստիկանին:

Խնդրում է, որպեսզի ոստիկանը կրակի կաթսայի վրա: Կրակոցից հետո ամբողջ թաղամասը դուրս է գալիս ու զարմացած նկատում, որ կաթսան անվնաս է: Եթե փամփուշտը չի վնասում, ուրեմն տանը ոչինչ չի կարող կոտրել այդ կաթսաները: Եվ Զիգլարն այդ քայլով համոզում է տնտեսուհիներին: Զիգլարի մոտ գտնվող կաթսայի ողջ քանակությունը վաճառվում է մի քանի րոպեում՝ շնորհիվ շոուի, որը նա պատահականորեն կազմակերպեց: Վաճառքում այս մեթոդը կոչվում է Հենրիի թեստ, երբ եթե պոտենցիալ գնորդը չի համոզվում, ապա պետք է ցույց տալ ապրանքի որակն ինչ-որ հնարամիտ մեթոդով:

Իսկ ինչու՞ Հենրիի թեստ: Մի ընկերություն թողարկում էր արտադրական սոսինձներ: Սոսինձների պրեզենտացիայի ժամանակ այն փոխարինում էին տարբեր միջոցներով և խորհուրդ էին տալիս օգտագործել պտուտակների, կամ (սվարկայի) հայերեն անկեղծ ասած չգիտեմ, փոխարեն: Սակայն պրեզենտացիայի մասնակիցներից ոմանք չէին հավատում, որ իմ թվարկած մեթոդներին սոսինձը կարող էր փոխարինել: Նրանցից մեկն անգամ ոտքի կանգնում և ասում.

_Պարոնայք, սոսինձը երբեք չի կարող արտադրության մեջ փոխարինել պտուտակներին, այն թույլ է:

Սոսինձ արտադրող ընկերության վաճառքի տնօրենն ընտրում է դահլիճում նստած ամենամկանոտ մարդուն Հենրի անունով և տալիս է գոլֆի մահակը, որի երկաթյա ձողի վրայի փայտն ամրացված էր հենց այդ սոսնձով: Այնուհետև տնօրենն ասում է, որ ինչքան ուժ ունես հարվածիր պատին: Հարվածից հետո երկաթյա ձողը ծռվում է, փայտը փշրվում, բայց սոսնձված մասը մնում է երկաթի վրա կպած: Սոսնձի ամրությունն ապացուցված էր, իսկ վաճառքներն իհարկե աճում են: Դեպքը երկար ժամանակ բիզնես դպրոցներում քննարկվելուց հետո ստանում է Հենրիի թեստը անունը: Եթե Ձեր պոտենցիալ գնորդները չեն հավատում, ապա ցույց տվեք ապրանքի որակը ինչ-որ հնարամիտ կերպով, որոնցից երկուսը ներկայացրեցի թեմայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել