Գիտեք, երբ խորությամբ ճանաչում ես խնդիրդ, երբ հստակեցրել ես նպատակդ, գիտակցում ես դրան հասնելու ունեցածդ հնարավորությունները, հնարավոր եղանակները ուրեմն և անկասելի ես արդեն: Ռազմական <ապատեղեկատվության այս բազարը> ու <հարձակողական բնույթի կապիկությունը> որ այսօր սադրում է ադրբեջանական կողմը, իրավամբ էլ բան չի փոխելու` ոչ իմ ժողովրդի ոգու ու հոգեբանության մեջ, ոչ էլ <ճակատում> դոմինանտության առումով: 
Վստահ եմ, մենք երեկ էլ մեր երկրի զինվորն էինք, այսօր էլ մեր երկրի զինվորն են, վաղը` գուցե ավելին: մենք երեկ էլ մեր ծնողի ու երեխու անվտանգության ու ապահովության երաշխավորն էինք, այսօր էլ, ու վաղը` էլ ավելին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել