Երեկ առավոտ շուտ լավ լուր լսեցի: Ադրբեջանցիները 14 և ավելի զոհ էին ունեցել: Թող ինց մեղադրեն անմարդկայնության մեջ, բայց ես կուզեի որ այդ թիվը շատ ավելի շատ լիներ: Ադրբեջանական կողմը հիստերիայի մեջ է ու անիմաստ հարձակումների է դիմում: Խնդրում եմ ԶԼՄ-ներկայացուցիչներին այս դեպքերը լուսաբանելիս զգույշ լինեն, որովհետև ամեն մի սխալ դրված ստորակետ կարող է անդառնալի հետևանք ունենալ:

ԵԱՀԿ-ն երեկ հայտարարել է, թե կրակոցներ չեն եղել ու ամեն ինչ խաղաղ է: Սա բացահայտ անհարգալից վերաբերմունք է մեր նկատմամբ: Չեմ կարծում, որ այսքանից հետո նրանք որպես կառույց գոյություն ունենալու իրավունք ունեն: Ակնհայտ սուտ տեղեկություններ են հայտնում աշխարհին: Գալիս են կաբինետներում նստում ու ինչ-որ անիմաստ բարբաջանքներ են հրապարակում: Կարմիր խաչն էլ շարունակում է իր անիմաստ մարդասիրական գործունեությունը:

Լույսը թանկացավ: Մարդիկ արդարացի բողոքում են: Այս ամենին միայն լույսի թանկացումն էր մեզ պակասում: Դե Երվանդ Զախարյանը խորհուրդներ էր տալիս: Ասում եմ կյանքը աստիճան ա էլի: Կարողա մի օր մի կերպ լույսի գումարը չկարողանա մուծի, մարդկանց ձեռի մոմերը նվիրաբերենք իրանց, որ լույս ունենան:

Երեկ ամբողջ օրը ՖԲ-ում մեր հերոսների նկարերնն էի տեսնում: Նայում եմ նրանց աչքերին ու տեսնում եմ տղաների, ովքեր դեռ պետք է ապրեին ու ապրեին, լինեին իրենց ծնողների կողքին, բայց թուրքը չթողեց, որ այդ ամենը իրակակնանա: Շնորհակալություն անմահ հերոսներին: Ես խոնարհվում եմ ձեր առջև: Մեր ամեն մի հերոսը արծիվ է դառնում երկնքում, որ հսկի մեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել