Էլի զոհեր սահմաններում : Էլի հերոս հայ զինվորներ : Էլի կուտակված արցունքներ, ցավ ու մարմաջ ` սպանելու, ոչնչացնելու անիրավներին : Մի բուռ հայ ենք, բայց հայրենասերները կես բուռ էլ չեն կազմում : ԵՒ ի՞նչ է ասել հայրենասիրություն. Մարտիրոս Սարյանն էր լավ ասել. " Առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին…" Իսկ ո՞վ է հիմա հայրենասերն իրական: Մեր նախագա՞հը: Հա՜հ, մի՛ ծիծաղեցրեք : Երևի ՊՆ նախարարը, չէ՞: Երբ պատերազմ սկսվի, վախկոտներն առաջին իսկ կանչով կփախչեն մեր երկրից , ու կմնանք մենք ` այն մի քանի հազարը, ովքեր սիրում են իրոք իրենց հայրենիքը : Օգնության հույսեր, դաշնակիցներից զորքեր, ռազմամթերքներ...Ի՜նչ եք ասում : Ո՞վ կա մեր մեջքին, ո՞վ է մեզ սատար : Մենք ինքներս ` մի քանի հազարը , բայց ՀԱՅ հազարը : Հա՜յ... Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ գեղեցիկ է այս բառը , նույնքան գեղեցիկ, որքան մեր սարերը, ժայռերն ու քարերը, արվեստն ու արհեստը, մշակույթն ու քաջերը , մեր զոհված , բայց սրտում միշտ ողջ, անմահ քաջերը : Ամենատաղանդավոր, խելացի, հյուրասերներից է հայը: Ինձ համար այլ կերպ չի կարող լինել : ԵՒ եթե տուժել, կործանվել ու սպանվել է հայը, նրանից է, որ շա՜տ մարդկայնություն էր Աստված սրտում դրել, հնազանդություն ու խոր կարեկցանք : Իսկ հիմա՞ : Ադրբեջանցի , ամեն թուրք ու աղբ ասում են , թե արնախում է հայը, թոկից փախած գազան ու կենդանի է հայը : Դա նա են ասում, ով լցված է վրեժով , դարավոր գանձած , փայփայած վրեժով : Իսկ ի՞նչ է վրեժը. երևույթ, որից պատերազմին պատրաստվելիս , քաղցրություն ես զգում , պլանավորում ես, լրջորեն սուզվում, բայց երբ սկսվում է պլաններիդ իրագործումը, համը կորչում է , ու մնում է դատարկություն միայն : Թո՜ղ դատարկություն լինի ազերի սրտում: Չէ՜, մենք վրիժառու չենք ու ոչ էլ արնախում . մենք ՀԱՅ ենք ` մարդասեր , բարեգութ, հասնող : Մենք կարոտ չենք ադրբեջանցու մահին ,արյունին , բայց կարոտ ենք թանկ արդարության, մեր սուրբ հողերին ու սուրբ գետերին , մանավանդ մեր ջահելների լավ ապագային : Մենք ոխ չենք շնչում ու արտաշնչում վրեժ , բայց քանի դեռ կանք պիտի պայքարենք ու թեկուզ զոհված քաջերն են մեզ սատար , նրանց հիշատակը պետք է վառ պահենք ու անմահ գործը տանենք մինչև վերջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել