Հարգելիներս, գիտեմ, որ հայ-ադրբեջանական սահմանին վիճակը ծանր է ու բոլորս ենք մտահոգ, զայրացած:
Ամեն զոհի մասին տեղեկություն իմ մեջ վերարթնացնում է հին ցավը՝ կորցրած ընկերոջ, արյունոտված մանուշակների առիթով...
Բայց խնդրում եմ՝ զերծ մնանք ավելորդ հերոսականությունից ու հուզականությունից:
Պատերազմը սարսափելի բան է. դա այն չէ, ինչ անում ենք Ֆեյսբուքում, դա բաժակաճառ կամ վիրտուալ աշխարհում թուրքի մամա լացացնել չէ:
Մեր տարածաշրջանին, Հայաստանին, Արցախին ու նաև՝ Ադրբեջանին խաղաղություն, արժանապատիվ խաղաղություն է պետք՝ հանուն մեր երեխաների լուսավոր ու խաղաղ ապագայի:
Ավելի լավ է ապրել կամրջի վրա՝ խոհրդանշելով ընդհանուրիս ձգտումը՝ դեպի արժանապատիվ ապագա, քան խրամատում, որտեղ յուրաքանչյուր րոպե մի գարուն ու անավարտ սեր է ընդհատվում՝ մորը դարձնելով որդեկուրույս, կնոջն՝ այրի, մանուկին՝ որբ...
Երբեք որևէ իշխանության մի նույնացրեք սովորական ժողովրդի հետ:
Ես ցավում եմ որդեկորույս ցնկացած հայ մոր, որբացած հայ մանուկի համար, բայց նաև չեմ ուրախանում՝ տեսնելով ադրբեջանցի մոր կամ մանուկի տառապանքը:
Ես արժանապատիվ խաղաղություն եմ ուզում, որպեսզի Հայաստանը, Արցախը, Ադրբեջանը խաղաղ գոյակցեն՝ որպես հարևաններ, որպեսզի սովորական մարդն արժեք լինի՝ անկախ ազգային ու կրոնական պատկանելիությունից:
Եկեք յուրաքանչյուրս վառենք մեր մոմը ու աղոթենք խաղաղության համար..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել