Wikipedia page in Armenian

BBC լրատվականն անդրադարձել է «Մեկ հայ` մեկ հոդված» նախագծին` նշելով, որ հայերին կոչ է արվում իրենց հայրենասիրական պարտքը կատարել ու Վիքիպեդիայում հայերեն լեզվով մեկական հոդված տեղադրել:

Ազգային այս արշավի նպատակն է բարձրացնել հայալեզու հոդվածների քանակն ու որակը համացանցում` նպաստելով լեզվի ու մշակույթի զարգացմանը:

BBC-ին նշել է, որ հայկական Վիքիպեդիան կարող է տարածաշրջանում հարևան Վրաստանին ու Ադրբեջանին անցնել հոդվածերի իր թվով` այս պահին արդեն իսկ ունենալով 390,000 հոդված:

Արշավը մեկնարկեց YouTube սոցկայք տեսանյութ  վերբեռնելով,  ու այժմ արշավի մասին ինֆորմացիան տարածվում է ամբողջ աշխահում ապրող հայերին նաև հեռուստատեսության միջոցով:

Արշավին պատրաստակամություն են հայտնել միանալ բազմաթիվ արվեստագետներ, երաժիշտներ ու քաղաքական գործիչներ: Նախագծով կոչ է արվում յոււրաքնաչյուր քաղաքացու իր մասնակցությունն ունենալ արշավին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել