Մեր օրերում շատերին է անհանգստացնում մազաթափությունը, և դրա դեմ պայքարելու որոշակի բնական միջոցներ կան, որոնք էլ առաջարկում ենք ընթերցել ստորև:

Հետևեք սննդակարգին Եթե մազաթափության հետ կապված խնդիր ունեք, ապա ձեր սննդակարգի մեջ շատ օգտագործեք սպիտակուցներ, երկաթ, ցինկ և վիտամին Բ12: Այս սննդանյութերը կարելի է ընդունել ոչ յուղալի միս, կանաչեղեն, ընկուզեղեն, հատիկավորներ ու ձուկ  սննդակարգի մեջ ներառելու շնորհիվ, որոնք նաև պարունակում են մազաթափության դեմ պայքարող, այլ օգտակար այնպիսի անհրաժեշտ սնդանյութեր, ինչպիսիք են օմեգա-3-ը, բիոտինն ու վիտամին C:

Մերսեք գլխամաշկը Մազերը լվանալու ժամանակ մերսեք ձեր գլխամաշկը, դա լավացննում է գլխամաշկի արյան շրջանառությունը, իչն իր հերթին լավացնում է նաև մազարմատների  աճման միջավայրը` խթանելով մազերի առողջ աճը: Եվ իհարկե, եթե ձեր շամպունը որոշակի բուժիչ հատկություններ ունի, սա կխթանի նաև դրա արդյունավետությունը:

Մի օգտագործեք մազերը հարդարող միջոցներ -  Մազերը չորացնող, արդուկող սարքեր մի օգտագործեք, քանի որ դրանք նպաստում են մազերի կոտրվելուն ու բարակեցմանը` իջեցնելով դրանց որակը:

Արյան ստուգում անցեք – Հնարավոր է, որ օրգանիզմում ֆերիտինի (հյուսվածքների երկաթ պարունակող բարդ սպիտակուց) և վիտամին D –ի պակաս ունեք: Դրանց նվազ պարունակությունը կարող է մազաթափության պատճառ դառնալ: Իսկ այդ խնդիրը լուծելու համար պարզապես անհրաժեշտ կլինի երկաթ ու վիտամին ընդունել:

Հանգստացեք Պարզապես խորը շնչեք. իսկապես, սա կարող է օգնել: Թե՛ քրոնիկ, թե՛ հանկարծակի սթրեսը կարող է մազաթափության պատճառ հանդիսանալ: Եթե որոշակի ծանր ժամանակների իջով եք անցնում ու ծանր ապրումներ ունենաում, ապա այդ ամենը կարող է արտահայտվել մազաթափության տեսքով: Այս դեպքում ձեզ պարզապես հանգստանալ է պետք և ամեն ինչ ժամանակի ընթացքում կկարգավորվի: Շնչառական վարժություններ կատարեք, հետևեք առողջ քնին:

Բժշկի դիմեք – Եթե ձեզ մոտ հանկարծակի ու ինտենսիվ մազաթափություն է սկսվել ու ոչ մի միջոց չի օգնում, ապա պետք է դիմել բժշկի պատճառները հստակ հասկանալու և արդյունավետորեն դրա դեմ պայքարելու համար:

Փորձիր նաև մազաթափության դեմ տնային այս դիմակները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել