Իմ կողմից քիչ մը հարգված Վահան Բաբայան (դե ուզում եմ ասեմ լավ-լավ բաներ մեկ-մեկ ասըմա էլի) ջանը հայտարարությունա տարածել, որով ասում է, որ հերիքա բոլա մենք մեր անմեղ զինվորներին կորցնենք: Ես ստորագրում եմ նրա խոսքերի տակ, ես ադրբեջանցիքի մաման պապա սարքեմ, բայց այլ բանի մասին եմ հիմա գրելու ու խոսքս ուղղեմ պարոն Բաբայան ջանին. 
«Հարգելի պարոն Բաբայան ջան, նախ և առաջ շնորհակալություն, որ էս ամառվա տապին Ձեր շատ գործընկերների նման չեք գնացել հանգստանալու, բայց մի քիչ սխալ է նստել ինչ որ շենքի վերևի` կոնկրետ 11-րդ, հարկում ու ամպագորգոռ բառեր ասել: Եթե իրականում նեղվում եք, որ մենք զինվոր ենք կորցնում, ապա վեր կացեք վերցրեք Ձեր` ուժեղ տղերքով լցված թիմը (ես կասեի հայրենասեր) ու գնացեք 18 տարեկան տղերքի մոտ` ձեռի հետ վերցրեք նաև ԱԺ բոլոր պատգամավորներին. իրանք դեղ ավելի շատ օգուտ կարան տան, քան ԱԺ-ում նստած: Պետք չի կրակի վրա յուղ լցնել`քաղաքական դիվիդետներ հավաքելով, պետք չի ամպագորգոռ բառեր խոսել, եթե Ձեր հագին միասյն կոստյում է ու ԱԺ կոճակն է «զենքը»: 
Ձեր հայտարարությունից կարող են տարածել միմիայն էն մարդիկ, որոնք պաշտպանել են ու հիմա էլ պատրաստ են գնալ առաջին գիծ` մասնավորապես ազատամարտիկները: Վերջում թույլ տվեք ասել` յուրաքանչյուր մարդ իրա գործով պիտի զբաղվի ու եթե ուզում եք երկրիս օգուտ տաք խնդրում եմ լավ ու հիասքանչ օրենքներ մշակեք, որը կնպաստի ոչ միայն Ձեր կուսակցության շահերին ու ապագա ձայներին այլ նաև ժողովրդի բարեկեցությանը»: 
Հարգանքով` ՀՀ քաղաքացի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել