Շատերս մեծ երազանքներ ունենք, և մեզնից յուրաքանչյուրը կարող է կատարելագործվել և իր լավագույն եսը դառնալ ու հասնել իր երազանքներին: Իսկ ի՞նչն է, որ խանգարում է մեզ օգտագործել մեր ներուժն ու անել դա:

Ահա այն պատճառները, թե ինչու դու չես հասնում նպատակներիդ:

2

 1  ...որովհետև կանգ ես առնում, երբ ամեն ինչ բարդանում է 

 Այն ամենը, ինչն իսկապես արժե անել ու արժե ջանք թափել դրա համար, դժվար է անել: Կարևոր չէ, թե ինչ նպատակ ունես: Յուրաքանչյուր նպատակի հասնելու համար անհրաժեշտ է որոշակի ճանապարհ անցնել, որի ժամանակ չի կարող ամեն ինչ հարթ անցնել ու, բնականաբար, դու խոչընդոտների կհանդիպես ու հիասթափություններ կունենաս այնքան, որքան որ կոգեշնչվես առաջ քայլելու համար, այնպես որ երբեք մի հանձնվիր ամեն խոչընդոտի հանդիպելով:

 2  ...որովհետև դու միանգամից արդյունք ես ակնկալում

Երբ մենք միանգամից արդյունք չենք տեսնում, սկսում ենք ընկրկել: Մեր ժամանակներում, երբ մենք ամեն ինչ միանգամից ենք ստանում  ու ամեն ինչ արագ անում, ամեն ինչ ակնկալում ենք միանգամից  ստանալ, այնինչ այս կյանքում ամեն ինչ ժամանակ է պահանջում: Այնպես որ, զարմանալի չէ, որ մենք այլևս չենք կարողանում անհրաժեշտ չափով աշխատել մեր ուզածին հասնելու համար: Երբ այն, ինչ ցանկանում ենք, միանգամից չենք ստանում, մեզ թվում է, թե այլև երբեք չենք ստանա դա, ու  հանձնվում ենք` այն թողնելով մեր ապագա եսին, որպեսզի նա դա անի ավելի ուշ (եթե, իհարկե, նա դա երբևէ անի):

 3  ...որովհետև հոսանքի հետ չես գնում

Երբ մենք որոշակի սպասումներ ունենք և մեր ճանապարհին ինչ-որ խոչընդոտ է հանդիպում, ծածկելով մեր ճանապարհը, մենք պարզապես կորցնում ենք մեզ ու չենք իմանում, թե ուր քայլել: Մենք դադարում ենք այլընտրանքային ճանապարհներ փնտրել կամ ավելի վատ` հետ ենք դառնում: Կարևոր նպատակների հասնելու համար մենք պետք է կարողանանք այնպիսի լուծումներ գտնել ու իրականացնել, որոնք նախկինում երբեք չենք փորձել: Երբեք չպետք է հիասթափվել, պետք է մարտահրավեր նետել խոչընդոտներին ու հիշել, որ կարևորը ոչ թե վերջնակետն է, այլ անցած ճանապարհը, որքան էլ կլիշե հնչի, այնուամենայնիվ, սա ճշմարտությունն է:

 4  ...որովհետև դու չես կառավարում ժամանակդ

Դու ընդամենը 24 ժամ ունես օրվա ընթացքում, և քո ընտրությունն է, թե ինչպես դու կլցնես այդ ժամանակն ու ինչպես այն կօգտագործես: Մեր սովորությունները փոխելը, մեր ժամանակը կառավարելու ու այն ծախսելու որոշակի ձևերը փոխելը նույնպես ժամանակ է պահանջում, ու մեկ գիշերվա մեջ չի կարող փոխվել: Պարզապես հիշիր, որ քեզնից է կախված «ոչ» ասելն այն բանին, ինչը չի օգնում քեզ հասնել նպատակիդ: Դու երբեք էլ ժամանակ չես գտնի, դու պետք է կարողանաս այն ստեղծել:

 5  ...որովհետև դու ծրագիր չունես

Նպատակիդ հասնել նշանակում է իմանալ, թե ուր ես քայլում: Վերջից սկսելն ու հակառակ ուղղությամբ կառուցելը ծրագիր կազմելու ամենահեշտ տարբերակն է, որը քեզ կառաջնորդի այնտեղ, որտեղ ուզում ես լինել:
Եթե դու չգիտես, թե ուր ես գնում և ուր ուզում հասնել` միայն մի արգելքն էլ բավարար է քեզ հետ պահելու համար: Պլաններ կազմելը քեզ կօգնի առաջ շարժվել դեպի այնտեղ, ուր ուզում ես լինել:

3

 6  ...որովհետև դու դա բավականաչափ չես ուզում

Միգուցե դու ընտրել ես այդ նպատակները, որովհետև կարծում ես, որ դա այն է, ինչ մյուսներն են քեզնից սպասում: Երբ տեսնում ես, թե ինչ են անում մյուս մարդիկ, հատկապես երբ նրանք հաջողության են հասնում դրանում, դա ազդում է մեր ու մեր կայացրած որոշումների վրա: Մի ընկեք այն թակարդը, թե մենք պետք է անենք ամեն ինչ այնպես, ինչպես մյուսներն են արել նախկինում: Յուրաքանչյուր անհատ յուրահատուկ է, ու երկու ճանապարհներ երբեք ամբողջությամբ միևնույնը չեն լինում: Հավատարիմ մնա քո իրական ցանկություններին:

 7  ...որովհետև դու պարզ չես գիտակցում, թե ինչու ես իրականում դա ուզում

Ամեն ինչ տանում այն հարցին, թե ինչու ենք մենք ուզում այն, ինչ ուզում ենք, ինչ ցանկանում ենք զգալ: Ինչի՞ հետևից ես գնում` հոգևոր իրական առումով, ի՞նչ ես ուզում ստանալ դրանից: Ո՞րն է որոշակի ձգտում ունենալու քո նպատակը: Եթե գիտես այդ նպատակը, երբեք մի դադարիր ինքդ քեզ այն հիշեցնել: Գրիր դա ննջարանիդ սենյակի պատին: Այն գրառման տեսքով ամրացրու համակարգչիդ էկրանին: Ամեն առավոտ արթնանալիս ինքդ քեզ հիշեցրու դրա մասին: Երբեք մի դադարիր հարցնել՝ ինչու: Դա կօգնի քեզ հիշել, թե ինչու և ուր ես գնում:

 8  ...որովհետև դու ձգձգում ես ամեն ինչ

Որովհետև հետոյին թողնելն ու հետաձգելն ավելի հեշտ է, քան միանգամից դա անելը: Ինչ էլ դա լինի՝ ծուլություն, ոգեշնչվածության պակաս, վախ` հիշիր` երբեք հեշտ չէ անել այնպիսի բաներ, որոնք մեզ դուրս կհանեն հարմարավետության մեր սահմաններից: Ինքդ քեզ հարցրու՝ ինչն է քեզ հետ պահում անել այն, ինչ ցանկանում ես անել: Երբ հասկանաս, թե ինչն է քեզ հետ պահում, մի պահ կանգ առ, ոչինչ մի արա, և երբ պատրաստ լինես, պարզապես արա այն, ինչ պետք է անես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել