Այս աստղերից շատերն իրար հետ ծանոթացել են դեռևս մինչև հայտնի դառնալը: Նրանցից ոմանք մինչ օրս էլ շարունակում են իրենց ընկերությունը, իսկ մյուսներն էլ վերածվել են ոխերիմ թշնամիների:

1. Փերիս Հիլթոն և Քիմ Քարդաշյան

Paris Hilton and Kim Kardashian

Թեպետ շատերն են տեղյակ Փերիս Հիլթոնի և Քիմ Քարդաշյանի միջև առկա թշնամանքի մասին, սակայն քչերին է հայտնի, որ այս երկու աստղերը ճանաչել են իրար դեռևս վաղ մանկուց: Փերիսն ու Քիմը միասին նույն մանկապարտեզն են հաճախել: Նրանք մտերիմ ընկերուհիներ էին մինչև 2000-ականների սկզբները: Հետո նրանք ինչ-ինչ պատճառներով թշնամացան իրար հետ: Շատերն ասում են, որ Քարդաշյանը հենց Հիլթոնի շնորհիվ է հռչակ ձեռք բերել:

 2. Սելենա Գոմես և Դեմի Լովատո

Selena Gomez and Demi Lovato

Սելենա Գոմեսը և Դեմի Լովատոն մտերիմ ընկերուհիներ են: Նրանք դեռևս մանկական հասակից են ընկերություն անում: Նրանք ընկերացան այն ժամանակ, երբ նկարահանվում էին «Բարնի» հեռուստասերիալում: Չնայած երկարամյա ընկերական հարաբերություններին՝ նրանց ընկերության մեջ դժվարին շրջաններ էլ են եղել: Այս երկու աղջիկները շատ ընդհանրություններ ունեն. նրանք երկուսն էլ երգչուհի ու դերասանուհի են, և երկուսն էլ վաղ տարիքում են հայտնի դարձել: Թեպետ եղել են շրջաններ, երբ նրանք վիճել են և գժտվել, նրանք մինչ օրս ընկերներ են մնացել:

3. Քեմերոն Դիաս և Սնուփ Դոգ   

Cameron Diaz and Snoop Dogg

Քեմերոն Դիասն ու Սնուփ Դոգն ընկերություն են արել վաղ հասակից: Նրանք հանդիպել են «Long Beach» պոլիտեխնիկական ավագ դպրոցում: Սնուփը նշել է, որ ավագ դպրոցում մարիխուաննա է վաճառել Քեմրոնին, սակայն Քեմերոնը չի հաստատել Սնուփի այդ խոսքերը, ուստի չենք կարող վստահորեն պնդել, որ այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը:

4. Քորտնի Լավ և Դրյու Բերիմոր

Courtney Love and Drew Barrymore

Դրյու Բերիմորն ընդամենը 8 տարեկան էր, երբ հանդիպեց Քորտնի Լավին, ով 11 տարով մեծ էր նրանից: Լավը հարցազրույցներից մեկում նշել է, որ Բերիմորին հանդիպել է հասարակական զուգարանում: Բերիմորն այնտեղ ծխում էր: Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ Բերիմորը սկսել է ծխել, խմել և անգամ թմրամիջոցներ օգտագործել բավականին երիտասարդ հասակում: Թեպետ Լավը Բերիմորին խնդրել է իր երեխայի կնքամայրը լինել, նրանք այլևս մտերիմ չեն իրար հետ: Երբեմնի ընկերուհիները վերածվել են սոսկ ծանոթների:

5. Նաոմի Ուոթս և Նիկոլ Քիդման

Naomi Watts and Nicole Kidman

Նաոմի Ուոթսը և Նիկոլ Քիդմանը լավագույն ընկերներ են: Նրանց ընկերությունը շուրջ 20 տարվա պատմություն ունի: Այս երկու աստղերը ծանոթացել են Ավստրալիայում: Նրանք միևնույն ավագ դպրոցի սաներն են: Չնայած իրենց մտերմիկ հարաբերություններին՝ նրանց ընկերության մեջ եղել են և ճգնաժամային փուլեր, երբ ընկերությունը թշնամանքի է վերածվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել