1  «Քաղաքային լույսեր» գրախանութ, Սան Ֆրանցիսկո - Գրախանութը հիմնադրվել է բանաստեղծ Լոուրենս Ֆերլինգետիի կողմից, այնպես որ, զարմանալի չէ, որ գրախանութի երկրորդ հարկն ամբողջովին նվիրված է պոեզիային: Գրախանութում կարելի է հարմարավետորեն տեղադրված աթոռներ գտնել, որոնց վրա կարող եք հանգիստ նստել ու բնական լույսի տակ հանգիստ ընտրել ձեր ցանկացած գիրքը:

City Lights Bookstore in San Francisco

 2  Բառը ջրի վրա, ԼոնդոնԶբոսանավի վրա գտնվող այս գրախանութում կարող եք ընտրել ձեր փնտրած գիրքը և/կամ մնալ ցամաքին ու ունկնդրել կենդանի երաժշտությունն ու պոեզիայի ընթերացանությունը զբոսանավի տանիքին:

Word on the Water in London

 3  Բոեխանդել Դոմինիկանեն, Մաստրիխտ, ՆիդերլանդներԻ՞նչը կարող է ավելի հետաքրքիր լինել, քան 700 տարվա հնություն ունեցող եկեղեցում գրքեր փնտրելը: Այստեղ կարող եք ականատես լինել գոթական ոճի ճարտարապետության ու ժամանակակից ոճի կահավորված ինտերիերի միաձուլումը:

Boekhandel Dominicanen in Maastricht, Netherlands

 4  Լիվրարիա Կուլտուրա, Սան Պաուլո, ԲրազիլիաՍա ոչ միայն Բրազիլիայի ամենախոշոր գրախանութն է, այն նաև հրաշալի խաղահրապարակ է երեխաների համար: Հարմարավետ ու հաճելի դիզայնով այս վայրում կարելի է հանգիստ թափառել 4 հարկերով, հսկայական տարածքով, ու ոչ հոգնել, ոչ ձանձրանալ:

The Livraria Cultura in São Paulo, Brazil

 5  Լիբրերիա Ակվա Ալտա, Վենետիկ, ԻտալիաԱյս գրախանութը Վենետիկի ամենահիշարժան ու տպավորիչ վայրերից մեկն է: Այս խանութը բավականին փոքրիկ է, սակայն այն լցված է բազմաթիվ գրքերով, փոքրիկ նավակներով: Այստեղ կարող եք գիրք վերցնել ու ոտքերն իջեցնել ջրանցքի ջրի մեջ կամ էլ երկրորդ հարկ բարձրանալ ամբողջովին հին գրքերից պատրաստած սանդուղքներով:

Libreria Acqua Alta in Venice, Italy

 6  Լիբրերիա էլ Ատենեո, Բուենոս Այրես – Գրախանութը կառուցված է թատրոնի նախկին շենքում: Այն հարուստ է ճարտարապետական բազմազան դետալներով, առաստաղի որմնանկարներով, թանձր կարմիր վարագույրներով ու քանդակներով և դրա հետ մեկտեղ դաշնամուրի կենդանի նվագակցություն:

Librería El Ateneo in Buenos Aires

 7  Գիրք ու խոհարար, Բրյուսել Այս վայրը գրախանութ-սրճարան է, որը ընդհանուր առմամբ 9 տարբեր սենյակներից է բաղկացած, որոնցից յուրաքանչյուրը առանձին ոլորտի գրքեր է պարունակում (երաժշտութուն, գեղարվեստական գրականություն, մանկական գրականություն, ճանապարհորդություն և այլն): Լավագույնը, սակայն, այն է, որ յուրաքանչյուր բաժին միայն իրեն հատուկ յուրօրինակ դիզայնն ունի, որը տարբերվում է մյուս սենյակներից:

Cook & Book in Brussels

 8  Ատլանտիս գրքեր, Սանտորինի, Հունաստան - Ատլանտիս մտնելով՝ ասես ոտք դնես քարանձավ, որը սակայն լցված է բազմաթիվ գրքերով: Այստեղ պատերին ամենուր կարելի է նոթեր տեսնել: Ժամանակ առ ժամանակ այստեղ տարբեր փառատոններ են իրականացվում, ինչպես նաև կազմակերպում գրողերի կողմից երկրպագուներին ինքնագրեր տալու օրեր:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել