Մարկ Սաղաթելյանի մահվանից մեկ տարի անցավ: Այո: Էսօր էս լավ տղու մահվան մեկ տարին լրացավ: Մեկ տարի առաջ այս օրը հայ ազգը իրականում կորցրեց մի կարևոր, մի լավ, հիասքանչ, հումորով, տաղանդավոր հայրենակցի: Մարկի մահը սգեցին ոչ միայն իր հարազատները ու ընկերները, այլև շատ ու շատ հասարակ հայեր, որոնք տեղյակ էին միայն Մարկի գործունեությանը: 
Մարկը իմ ու շատերի համար հանդիսանում է մութ ու ցուրտ տարիներին միակ լույս կետերից մեկը: Մարկի մասին շատ-շատ բան կարելի է գրել, բայց ես ուղղակի կլռեմ: 
Շնորհակալություն Մարկ, որ մեզ այդքան ժպիտ ես պարգևել: Դու կաս ու կմնաս յուրաքանչյուր հայի սրտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել