Այս տեսանյութում ինձ մի բան թվաց հետաքրքիր. երբ հեղինակը Ադրբեջանի կողմից է նկարում սահմանում տեղակայված դիրքերը երևում է, որ ընդամենը հողի մեջ փորված ճանապարհ է, և ընդամենը հողի մեջ փորված խրամատներ: Քանի՞ կոպեկ արժե Հեյդարօղլու ստեղծած բազմամիլիարդ ռազմական բյուջեն, երբ դիրքապահ զինվորը, ուղղակի հողի մեջ փորված, չհարդարված դիրքերում է, իսկ հետո, երբ հեղինակը Արցախի կողմից է նույն վայրը նկարում, հայկական դիրքերի հենց ճանապարհից զգացվում է, որ հողի մեջ փորված հենակետը հրաշալի հարդարում ունի. գետինը և պատերը ամրացված են բետոնե սյուներով, իսկ անվտանգությունը տեղաշարժվելու համար ապահովված է հավելյալ ինժեներական լուծումներով: Ի դեպ, տարբերությունը հեղինակնել է մատնանշում: Հստակ երևում է, որ հսկա ռազմական բյուջե ունեցող բանակի զինվորը անձրևի, ձյան ժամանակ ուղղակի ցեխի մեջ է կանգնելու, իսկ համեստ բյուջեով հայկական զինուժը, իր զինվորի համար ավելի լավ պայմաններ է ստեղծել: Այսպիսով, կարելի է ենթադրել, որ իրենց բյուջեն զինվորին ոգի չի տալիս, երբ տեսնում է, որ այնքան փողերի մեջ ինքը ցեխի ու փոշու մեջ է ապրում. փողը ամեն ինչ չի որոշում: Իսկ ընդհանուր առմամբ տեսանյութը ավելի շատ նման է դիլետանտի մեկնաբանություններով նկարահանում. հակամարտությունը բավականին միակողմանի է ներկայացված:

Տեսանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել