Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը Ադրբեջանի կողմից արձակված կրակոցների պատճառով ստիպված է եղել կասեցնել Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչների բերքահավաքին աջակցելու նախաձեռնությունը: Լավ, եթե ընդունենք, որ ԿԽՄԿ-ում չունեն մեր սահմանամերձ գյուղերի բնակչության քաջությունը, ուստի որոշել են ձեռքները լվանալ ու լրացուցիչ խնդիրներ չստեղծել Ադրբեջանի համար, ապա առնվազն անհասկանալի է կազմակերպության կողմից արվող այն անհեթեթ հայտարարությունը, թե ԿԽՄԿ-ն չի մեկնաբանում նմանօրինակ միջադեպերի հանգամանքները, ինչպես նաև` հատկապես թե որ կողմն է սկսել կրակոցը:

Այս գործելաոճով կազմակերպությունը ինքն իրեն դնում է ուղղակի անհեթեթ վիճակում՝ առնվազն երկու պատճառով` եթե պետք է օգնեիք քաղաքացիական բնակչությանը իրենց բերքահավաքի հարցերում, լավ իմանալով, որ կա կրակոցների մեծ հավանականություն, ապա ինչո՞ւ գնալ հասնել ու առաջին իսկ կրակոցի դեպքում հրաժարվել նախաձեռնության հետագա իրականացումից, և երկրորդ, եթե տեսել եք, որ կրակել են ադրբեջանական կողմից, ինչո՞ւ եք լռում: Եթե նման պարզ հարցերում է ոչ ադեկվատ վարք է դրսևորվում, ապա ինչի՞ց ելնելով պետք է Չինարիի բնակիչը հավատա, որ դուք լռում եք, բայց աշխատում եք ինչ-որ դիվանագիտական խողովակներով:

Անհասկանալի ու անհեթեթ պահվածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել