Tert.am-ը գրում է.

Իտալիայում կայացած Վենետիկյան բիենալեում այս տարի Հյուսիսային Կորեայի տաղավարը ներկայացրել է Commissions for Utopia անվանումով ցուցադրությունը, գրում է businessinsider.com-ը։

Ցուցադրությունն իրենից ներկայացնում է Հյուսիսային Կորեայի առաջատար ճարտարապետների և նկարիչների (բոլորն էլ անանուն) աշխատանքները, որոնցից շատերն ուսանել են Հյուսիսային Կորեայի պետական ճարտարապետական քոլեջում և այլն, և նրանցից ոչ ոք երբևէ չի լքել երկիրը։

Նրանցից պահանջվել է ստեղծել երկրի ապագա ճարտարապետական պատկերն այնպես, որ այն նպաստի զբոսաշրջության զարգացմանը։ Ներկայացվել են ֆուտուրիստիկ կամուրջներ, էներգիայի այլընտրանքային աղբյուրներ, ներառյալ՝ արևային էներգիան և քամու տուրբինները, ինչպես նաև կոնի տեսքով բնակելի համալիրներ։ Սակայն ամենատարօրինակն այն է, որ այդ նկարներում չկան բջջային հեռախոսներ և համակարգիչներ։

Որոշ նկարներում ներկայացված են նաև հսկայական զբոսանավեր, գնացքներ և ուղղաթիռներ։

north korea future architecture Koryo Tour

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել