Ամուսնությունը կյանքի կարևորագույն որոշումներից մեկն է, որը երբեք չպետք է անմտածված քայլ լինի: Ձեզ օգնելու համար ներկայացնում ենք այն 16 հատկանիշները, որոնք պետք է ունենա ձեր զուգընկերը:

 1  Նա հարգում է քո արժեքներն ու այն, ինչին հավատում  ես

Այն մարդը, ում հետ ամուսնանում ես, պարտադիր չէ, որ համաձայն լինի քեզ հետ բոլոր հարցերում, սակայն չափազանց կարևոր է միմյանց արժեքների նկատմամբ հասուն հարգանք ունենալը: Այլապես ինչպե՞ս է հնարավոր սիրել մի մարդու, ում չես հարգում:

 2  Նա օգնում է քեզ զարգանալ որպես անհատականություն

Այն մարդը, ում հետ ամուսնանում ես, պետք է քեզ օգնի՝ լավագույն ձևով ինքնաարտահայտվես ու զարգանաս: Սա չի նշանակում է, որ նա քեզ անընդհատ պետք է ասի, որ ինչ-որ բան այնպես չես անում և ուղղի քեզ, փոխարենը նա պետք է քեզ քաջալերի ու խրախուսի ազատորեն ու քաջությամբ քայլ կատարել կյանք կոչվող այս խաղի տարբեր ոլորտներում:

 3  Նա վստահում է քեզ, և դու վստահում ես նրան

Նա, ում հետ կամուսնանաս, չպետք է ստուգի հեռախոսազանգերդ, անձնական նամակներդ կամ էլ համացանցային որոնման համակարգի պատմությունը: Եթե նրան ինչ-որ հստակ խնդիր է անհանգստացնում, նա պետք է խոսի քեզ հետ դրա մասին, այլ ոչ թե ետևում փորձի ինչ-որ կերպ ինչ-որ բան անուղղակիորեն պարզել:

 4  Նա սիրում ենք քեզ ամբողջովին (նույնիսկ թերություններդ)

Նա, ում հետ կամուսնանաս, պետք է սիրահարված լինի քեզ, և ոչ թե իր այն պատկերացմանը, թե ով ես դու: Եթե նա չի կարող քեզ ընդունել այնպիսին, ինչպիսին կաս՝ առանց փորձելու քեզ մեկ այլ մարդու վերափոխել, ուրեմն ավելի իմաստուն կլինի ուրիշ տեղ փնտրել սերդ:

 5   Նա պետք է քեզ ստիպի սրտանց ծիծաղել ու ուրախ զգալ

Այն մարդը, ում հետ ամուսնանում ես, պետք է կարողանա քեզ երջանկացնել ու ստիպել բավարարված և ուրախ զգալ: Դուք պետք է կարողանաք ժպտալ միմյանց՝ առանց որիևէ պատճառի, դուք պետք է այնպիսի հումորներ ունենաք, որոնք ձեր շրջապատում ուրիշ ոչ ոք չի հասկանա:

 6  Նրա համար միասին անցկացրած ձեր ժամանակն առաջնային է

Այն մարդը, ում հետ ամուսնանում ես, պետք է ժամանակ նվիրի քեզ, որովհետև նույնիսկ լավագույն հարաբերությունները չեն կարող գոյատևել առանց համապատասխան հոգատարության ու ուշադրության:

 7  Նա պատրաստ է զիջումների գնալ

Նա, ում հետ պետք է ամուսնանաս, չպետք է թուլամորթ մեկը լինի, որ քո յուրաքանչյուր քմահաճույքի տակ բեկվի, սակայն ոչ էլ պետք է կամակոր լինի: Հազվադեպ է լինում, որ զույգերից որևէ մեկը մշտապես հարյուր տոկոսով ճիշտ կամ սխալ լինի, ու իրականում պատասխանն ինչ-որ տեղ կենտրոնում է լինում, այնպես որ, զույգերը պետք է կարողանան քննարկել ամեն ինչ ու համաձայնության գալ: Երբեմն ձեր համաձայնության արդյունքը կարող է կամ քեզ, կամ նրա համար այնքան էլ գոհացուցիչ չլինել, սակայն չափազանց կարևոր է, որ վերջնական քայլը կատարվի միասին կայացված որոշման արդյունքում:

 8  Նա հարգում է քո ծնողներին

Միգուցե նա, ում հետ ամուսնանում ես, այնքան էլ չի սիրում ծնողներիդ հետ անցկացրած ժամանակը, սակայն նա պետք է բավականաչափ հարգանք ցույց տա նրանց նկատմամբ՝ արձակուրդներին կամ հատուկ առիթներին հանդիպումների ժամանակ. դա այնքան կարևոր է քեզ համար:

 9  Նա ոգեշնչում է քո վստահությունը

Այն մարդը, ում հետ կամուսնանաս, պետք է այնքան վստահելի լինի քեզ համար, որ պատրաստ լինես կիսվել նրա հետ ու պատմել նրան ամեն ինչ: Եթե դու զգում ես, որ ինչ-որ բան պետք է թաքցնես նրանից, քո անցյալից ու անհատականությունից, ապա դա կարող է նշան լինել, որ իրականում դու սխալ մարդու հետ ես:

 10  Նա կարողանում է ընդունել իր թերությունները

Այն մարդը, ում հետ ամուսնանում ես, պարտադիր չէ, որ կատարյալ լինի, և չի էլ կարող, ինչպես և դու, սակայն նա պետք է այնքան անկեղծ լինի, որ ընդունի սխալը: Սխալվել կարելի է, քանի դեռ դրան հաջորդում է անկեղծորեն զղջումն ու անկեղծ բացատրությունը: Սակայն եթե նա փորձում է խուսափել կոնֆլիկտներից, ժխտում է իր սխալները ու պատրաստ չէ զղջալ ու ներողություն խնդրել, ուրեմն դու ավելի լավ է՝ լքես նավը, եթե իհարկե քեզ դուր չի գալիս անընդմեջ փոթորիկի մեջ նավարկելը:

 11  Նա անսպառ հետաքրքրություն է ներշնչում

Այն մարդը, ում հետ կամուսնանաս, պետք է քո մեջ ինտրիգ առաջացնի, այնպես, ինչպես լավ գեղարվեստական ֆիլմը դիտելը, որը կարևոր չէ, թե քանի անգամ ես դիտել, միևնույնն է, ամեն անգամ նույն ոգևորվածությամբ ես դիտում, ու ամեն անգամ ասես մի նոր բան նկատում, որը նախկինում չէիք տեսել: Եթե նա չի կարողանում քեզ հետաքրքրված պահել, ուրեմն դուք չեք կարող երկարատև հարաբերությունններ սպասել նրա հետ:

 12  Նա կիսում է ապագայի քո պատկերացումները

Այն մարդը, ում հետ ամուսնանում ես, պարտադիր չէ, որ այն նույն ճանապարհով քայլի, որով դու, սակայն ձեր ուղիները պետք է խաչվեն բավականաչափ վայրերում, այնպես որ, վերջում դուք հասնեք միևնույն տեղը: 

 13  Նա տալիս է  առանց որևէ բան ակնկալելու

Այն մարդը, ում հետ կամուսնանաս, պետք է ժամանակ առ ժամանակ քեզ անակնկալներ մատուցի՝ բարության փոքրիկ քայլերով՝ առանց դրա դիմաց ինչ-որ բան ստանալ ակնկալելու:

 14  Նա կարողանում է քեզ հետ լինել ներկա պահին

Այն մարդը, ում հետ կամուսնանաս, պետք է վայելի ռոմանտիկ ընթրիքը կամ մեքենայով զբոսանքը՝ առանց ամեն մի քանի վայրկյանը մեկ իր հեռախոսը ստուգելու: Արդյո՞ք ուզում ես կյանքդ անցկացնել մի մարդու հետ, ով քո կյանքի մնացած տարիներին չի գնահատի աչքերիդ մեջ նայելու հասարակ պահը, վայլելի լռության պահը, քո ներկայությունը:

 15  Նրանք չպետք է իրենց զգացմունքները թաքցնեն իրենց ներսում

Այն մարդը, ում հետ կամուսնանաս, պետք է կարողանա իր մտքերն ու զգացմունքներն ազատորեն կիսել քեզ հետ, խոսի, երբ ինչ-որ բան անհանգստացնում է իրեն, այնպես որ, դուք կարողանաք ամեն ինչ հաղթահարել՝ ինչպես թիմ, ինչպես մի ամբողջություն:

 16  Նա սիրում է քեզ այստեղ, հիմա, այսօր, այնպիսին, ինչպիսին կաս

Այն մարդը, ում հետ կամուսնանաս, երբեք չպետք է պատճառ հանդիսանա, որ քեզ երբևէ ծերացած, չընդունված զգաս և կամ նրա կողքին զգաս՝ ասես բավարար լավը չես: Այո, նա պետք է քեզ քաջալերի ավելի լավը լինել, սակայն երբեք դա չպետք է անի քո անձը քանդելու գնով: Եթե նա չի կարող քեզ սիրել, քեզ` ամբողջությամբ, նույնիսկ տարօրինակություններով ու թերություններով, այն հիմար դրություններով, որոնցում հայտնվում ես, ուրեմն նա արժանի չէ քեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել