Մի կողմից ուրախ եմ այն 29 հայաստանցի երիտասարդների համար, ովքեր ընդունվել են աշխարհի 10 լավագույն բուհերից մեկը և դարձել «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներ: Մյուս կողմից չեմ կարող չցավակցել իրենց, երբ մեկ կամ երկու տարի անց ուսումն ավարտելուց հետո, վերադառնալով հայրենիք, բախվեն մեր երկրի բյուրոկրատական համակարգին: Եվ նրանց հիասթափությունը, բնականաբար, ավելի ծանր է լինելու, քան եթե մագիստրատուրան ավարտեին հայաստանյան միջակ բուհերում: Ու, չնայած որպես հիմնադրամի կրթաթոշակառուներ հայրենիքում աշխատելու պարտավորությանը, հազար ու մեկ միջոց են փնտրելու այդ պարտավորությունը խախտելու և արտագաղթելու համար:

Հ.Գ. նվիրվում է այդ երիտասարդների հետ Սերժ Սարգսյանի հանդիպմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել