Գիտեք, զզվանքով եմ ուղղակի նայում, որ դիրքերում զոհվածի ընտանիքին եսիմ ինչ օգնություն ա անում, որևէ մի հայ օլիգարխը կամ հայ հարուստ գործարարը:

Ես մեկ ա, չեմ ընդունում էն մարդու օգնությունը, ով իրա լամուկին՝ փողով-մողով ինվալիդի պիտակա կպցնում ճակատին ու ազատում ա բանակից:
Էտքանից հետո էտ մարդու օգնությունը ինչքա՞ն արժե: Նենցա ստացվում, որ իրա տղեն կարար զոհվեր, ու զոհվում ա մի գյուղացու տղա: Աստված տա՝ ոչ ոք չզոհվի, բայց սթափ նայենք: Եթե ծառայում են, ուրեմն բոլորն են ծառայում: Թե չէ, էտ օգնություն-մոգնություն զիբիլ բաներ են: 
Ձեր լակոտներին ինվալիդացնելուց հետո ու պախկվելուց հետո սկսում եք ստեղ հաբրգացնել ու շատ ժամանակ ազերիկին սպանելու տեղը սպանում ա հայի:
Ամեն րոպե կարողա պատերազմ սկսվի, իսկ էս տեմպերով ՀՀ-ում պատերազմ գնացող չի լինի, հաստատ ոչ ոք չի կռվի, որովհետև տղամարդկանց կեսը ստեղ չեն, էն հարուստի լակոտները կպախկվեն, իսկ մնացածի ՕԳԳ-ն հավասար է զրոյի էտ պայմաններում:
Հ.Գ. Հարուստներ ճիշտ դաստիարակեք ձեր լակոտներին ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել