Intenta hacerse un

21-ամյա մեքսիկացի Օսկար Օտերո Ագիլարն անասնաբույժ էր աշխատում ընտանի կենդանիների խանութում: Անցյալ շաբաթվա վերջին նա իր ընկերների հետ գնաց խմելու: Ընթացքում նրա մոտ մի «հրաշալի» մտահղացում առաջացավ: Նա որոշեց ատրճանակը ձեռքին սելֆի նկարել, որպեսզի հետագայում լուսանկարը տեղադրի Facebook-ում:

Նա ատրճանակը դրեց քունքին և մեխանիկորեն քաշեց ձգանը: Նա պատկերացում անգամ չուներ, որ ատրճանակը լիցքավորված է: Կարճ ժամանակ անց դեպքի վայր ժամանեցին ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները, սակայն միակ բանը, որ նրանք կարող էին անել, մահը հաստատելն էր: Տղան տեղում մահացել էր: Փաստորեն, Օսկարը պատահաբար ինքնասպան էր եղել: Եթե նա չարաշահած չլիներ ալկոհոլը, հավանաբար գոնե կստուգեր, թե արդյոք ատրճանակը լիցքավորված է սեփական քունքին կրակելուց առաջ: Ավաղ, այդպես էլ չստացված սելֆիի դիմաց Օսկարը ստիպված եղավ կյանքով վճարել: Թեպետ գրեթե կասկած չկա, որ տղան ինքն է կրակել իրեն, անցկացվում է հետախուզություն` դեպքի մանրամասները պարզելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել