Tert.am-ը գրում է.

Այսօր «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» (ԻԱԿ) իրավաբան Գևորգ Հայրապետյանը մամուլի ասուլիսում ներկայացրեց վերջին 4 ամիսներին ԻԱԿ-ի «Սև ցուցակի» տվյալները: Նա հայտնեց, որ «սև ցուցակում» է հայտնվել Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը:

«2014թ.-ի ապրիլի 3-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան` խնդրելով տեղեկություններ համալսարանի դասախոսական կազմի վերաբերյալ: Համալսարանն ԻԱԿ-ի հարցմանը 10.06.2014թ.-ին պատասխանել է, այն բանից հետո, երբ ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու իրավունքը խախտելու և տեղեկությունը չտրամադրելու համար հայց էր ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ համալսարանի: Այս պատասխանն ԻԱԿ-ը հավասարեցնում է լուռ մերժման՝ հաշվի առնելով միայն դատարան դիմելուց հետո հարցմանը պատասխանելու փաստը, ուստի Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորը չի ներառվում տեղեկություն ստանալու ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաների ցուցակում»,- ասաց նա:

Գևորգ Հայրապետյանը հայտնեց, որ «սև ցուցակում» հայտնվել են նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուան, Երևանի «Մեսրոպ Մաշտոցի անվան» համալսարանի ռեկտոր Զավեն Սարգսյանը, «Գալիք» համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հենրիկ Սարգսյանը, որոնք ևս ԻԱԿ-ի հարցմանը չեն պատասխանել: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը ևս հայտնվել է «սև ցուցակում»՝ այս դեպքում անհիմն պատասխան տրամադրելու պատճառով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել