Պարոն Բաղդասարյան, արդեն երկար տարիներ գտնվում եք քաղաքական դաշտում: Երկար տարիների փորձ ունեք: Ղեկավարման առումով շատ քչերն են ձեր չափ ղեկավարել: Ես ունեմ հետևյալ հարցերը:

Ինչո՞ւ է ձեր կուսակցությունը մահացել:
Ինչո՞ւ այսքան տարի լռել եք, և չեք եղել ժողովրդի կողքին:
Ի՞նչը կամ ո՞վ ձեզ ստիպեց դառնալ ընդդիմություն:
Ի՞նչ եք մտածում ձեր «բազմահազարանոց» միտինգի մասին:

Գիտեմ, որ շատ դժվար կլինի այս հարցերին պատասխանելը, բայց ամեն դեպքում սպասում եմ ձեր կամ ձեր համախոհներից մեկի արձագանքին: Համեմատած մնացած կուսակությունների հետ՝ դու չարյաց փոքրագույնն եք, և շատ մեծ ազդեցություն չեք ունեցել երկրի կործանման հարցում, բայց ամեն դեպքում նույնպես մասնակից եք եղել այս ռեժիմի գործունեությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել