Եթե հիշում եք, հենց որ Յացենյուկը առաջին ինքնաթիռը ուղարկեց ապստամբ սեպարատիստներին խփելու, աղմուկս կապել էի ու հա գոռգոռում էի, որ չի կարելի ինքնաթիռ հանել սեփական ժողովրդի դեմ։
Հիմա տեսեք՝ ինչ են անում այդ հիմարները։ Բալիստիկ հրթիռներ են արձակել Դոմբասի ուղղությամբ՝ երեք հատ, ամեն մեկի մարտագլխիկը մոտ կես տոննա է։ Սրանք լրիվ են գժվել։ Ինչպե՞ս կարելի է սեփական երկիրը ռմբակոծել նման սարսափելի զենքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել