Նույնիսկ ամենածանր ժամանակներն են մեզ համար սովորելու ու կատարելագործվելու հնարավորություններ, որոնք մեզ օգնում են ավելի լավը դառնալ: 
Քեզ ճնշվա՞ծ ես զգում: Հիշիր այս 8 բանը, երբ օրդ վատ է ընթանում:

“May you live every day of your life.”  ― Jonathan Swift

 1  Ոչ ոք չի խոստացել, որ կյանքը կատարյալ կլինի:

Եթե դու կատարելություն փնտրես, երբեք բավարարված չես զգա: Լև Տոլստոյ

Քո երջանկությունը մի պայմանավորի քո առջև դրված յուրաքանչյուր սպասման իրականացումից: Լավ է, երբ ձգտումներ ունես և ավելիին ես սպասում, սակայն դու երբեք էլ կատարյալ չես լինի: Եթե դու հակառակն ես ակնկալում՝ քեզ պարզապես հիասթափություն է սպասվում: 

 2  Հաջողությունը մեկ գիշերվա ընթացքում չի լինում

Ամենադանդաղ աճող ծառերն ամենաքաղցր միրգն են տալիս: Մոլիեր

Մի փորձիր ինքդ քեզ խաբել` մտածելով, թե հաջողությունը արագ է գալիս:  Այո, հեշտ չէ համբերատար լինելը, սակայն այն ամենը, ինչն իսկապես արժե անել, ժամանակ է պահանջում (և երբեմն շատ ժամանակ): Երբ սկսում ես նյարդայնանալ ու անհանգստանալ, պարզապես ինքդ քեզ հիշեցրու, թե ինչու է նպատակդ կարևոր:

 3  Յուրաքանչյուր պայքարի մեջ սովորելու մի բան կա

Երբ փոթորիկն ավարտվի, դու չես հիշի, թե ինչպես ես անցել դրա միջով, ինչպես ես կարողացել ողջ մնալ: Դու նույնիսկ համոզված չես էլ լինի, որ փոթորիկն իսկապես ավարտվել է: Սակայն մեկ բան հաստատ է. երբ դու դուրս գաս փոթորկից, այլևս այն նույն մարդը չես լինի, որը փոթորկի մեջ մտավ: Ահա թե որն է փոթորկի իմաստը: Հարուկի Մուրակամի

Մի բողոքիր, թե որքան սարսափելի է կյանքդ: Այո, այն հեշտ չէ, սակայն սթրեսի մեջ հայտնվելը քեզ չի օգնի ավելի լավ զգալ: Երբ կարողանաս քո այս պայքարի մեջ գտնել այն դասը, որ պետք է սովորես, կկարողանաս դրական փոփոխություններ անել, որոնք կկանխեն ապագայում նմանատիպ իրավիճակների մեջ հայտնվելը:

 4  Առանց ծանր ժամանակների, դու չէիր գնահատի լավ ժամանակները

Ուժը հաղթանակներով չէ, որ ձեռք ես բերում: Քո պայքարի արդյունքում է, որ ձևավորվում են ուժեղ կողմերդ: Երբ դժվարությունների միջով ես անցնում ու որոշում չհանձնվել, այդ է ուժը: Արնոլդ Շվարցնեգեր

Մի տխրիր, երբ պարտվես: Դժվար է ժպտալ, երբ ձախողվում ես, սակայն էլ ի՞նչը կարող է քեզ ավելի լավը դարձնել, եթե ոչ քո այդ կենսափորձը: Եթե ձախողմանը նայես որպես քո զարգացման  գործընթացի մի մաս, դու  դրական կմնաս ու կհետևես նպատակներիդ, որքան էլ որ երկար պահանջվի քայլել դրանց հասնելու համար:

 5  Ամեն ինչ կարգին է, երբ երբեմն լաց լինելու կարիք ունենաս

Ներողություն մի խնդրիր լաց լինելու համար: Առանց էմոցիաներ մենք միայն ռոբոտներ ենք: Էլիզազբեթ Ջիլբերտ

Մի վախեցիր լաց լինել: Դա թուլության նշան չէ, այլ պարզապես քո տխրություններից ազատվելու համար ընդունված միջոց: Եթե դու թույլ տաս այդ զգացմունքներդ կուտակվեն առանց դրանք բաց թողնելու, դու ավելի դժվար դրանց հետ կկարողանաս գործ ունենալ հետագայում:

 6  Նորմալ չէ ընդմիշտ անհանգստանալը

Անհանգստությունը վաղվա օրը չի ազատում վշտից, այն ազատում է այսօրը քո ուժից: Կորի տեն Բում

Ոչնչի մասին մի անհանգստացիր: Մարդու բնույթն այդպիսին է. անհանգստանալ ու չափազանց շատ մտածել այն ամենի մասին, ինչը կարող է այնպես չընթանալ, սակայն սրա արդյունքում կարող ես ինքդ քեզ մտավոր մղձավանջների մեջ գցել: Եթե դու մոռանաս այն բաների մասին, որոնք պարզապես չես կարող կառավարել, դու ինքդ քեզ ուժ կհաղորդես ու կկենտրոնանաս այն ամենի վրա, որ կարող ես կառավարել: 

 7  Օգնություն խնդրելու համար քաջություն է անհրաժեշտ

Կյանքի ամենահրատապ ու կարևոր հարցը հետևյալն է՝ ի՞նչ ես դու անում մյուսների համար: Մարտին Լյութեր Քինգ 

Մի երկմտիր օգնություն խնդրելիս: Այո, հեշտ չէ ինքդ քեզ խոցելի իրավիճակում դնել, սակայն ընկերներին բացվելը քեզ կօգնի հաղթահարել խնդիրներդ: Եթե դու քեզ բեռ ես զգում, հիշիր, որ ոչ ոք չէր հասնի այն ամենին, ինչին հասել է, եթե օգնության չդիմեին այն ժամանակ, երբ դրա կարիքն ունեին:

 8  Դու արժանի ես սիրո ու երջանկության

Մարդիկ հիմնականում այնքան երջանիկ են, որքան նրանք թույլ են տալիս իրենց մտքին երջանիկ լինել: Աբրահամ Լինքոլն

Հենց այս պահին մտածիր մի այնպիսի բանի մասին, որի համար շնորհակալ ես: Դա կարող է մեկ բաժակ սուրճը լինել, որ վայելեցիր առավոտյան, այն առողջ զույգ աչքերը, որոնցով կարողացար կարդալ այս հոդվածը և ցանկացած այլ բան: Այնքան հեշտ է այս ամենը չնկատել, երբ տխուր ես: Սակայն մարզեք ձեր մտածողությունը. հաջորդ անգամ, երբ կտխրեք ու ճնշված կզգաք, պարզապես հիշեք այն բանի մասին, ինչը ձեզ երջանկացնում ու ուրախացնում է: Ամեն անգամ այսպես վարվելով դա ձեզ մոտ բնական կդառնա: Քո բացասական մտքերը ոչ մի ազդեցություն չեն ունենա քեզ վրա, երբ սովորես դադարել կառչել դրանցից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել