Երևանն առանձնահատուկ է նրանով, որ ոչ ոք չի կարող փոփոխություն նկատել փողոցում ասֆալտապատումից առաջ և հետո: Երկու դեպքում էլ մենք գործ ունենք նորմալ կամ լավ վիճակում գտնվող ասֆալտի հետ: Որպեսզի ես ու ինձ նման «անկապ» խոսողներն այս թեման էլ «չշահարկենք», առաջարկում եմ ասֆալտ անելուց առաջ նկարել փողոցն ու հետո նոր ասֆալտել: Ես ամեն օր անցնում եմ Մյասնիկյան պողոտայով ու երեկ հայտնաբերեցի, որ էլի քերել են ասֆալտը, թե ինչու են քերել՝ այդպես էլ չհասկացա: Իհարկե, ես հասկանում եմ, որ ասֆալտ անելը շատ ՀԱՃԵԼԻ գործ է, բայց գոնե պետք է անել քաղաքի այն հատվածներում, որտեղ դրանց կարիքն իսկապես կա, իսկ նման փողոցներ հաստատ կան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել