Դուռը երկու ամպի կտորից է` կապո~ւյտ-կապո~ւյտ:
Նրա դուռն է:
Միշտ փակ է, երբ զբաղված է:
Հովտաշուշանների համաստեղության Տիրուհու դուռն է:
Ես հեռվից տեսա, երբ Հերուվիմը` Նրա լրաբերը, մտավ ներս:
Նա ինձ շատ է հետաքրքրում , և անընդհատ հետևում եմ գաղտագողի:
Ամեն անգամ Նրա` Երկրից վերադառնալու օրը ինձ զարմացնում է նրա թարմացած գեղեցկությունը:
Այդ Դժոխք կոչված Երկիր մոլորակից գալ գեղեցկացա՞ծ, ես չեմ հասկանում:
Ինքս էլ երբեք չեմ եղել այնտեղ, Նա չի թույլ տալիս:
Չեմ կարողանում գտնել դեպի Երկիր տանող ճանապարհը:
Գիտի միայն Նա, Հերուվիմը և այն Հրեշտակները, որոնք իջնում են Երկրից ջուր հավաքելու ամպերի համար:

Դուռն այս անգամ կիսաբաց էր ու ես պարզ լսեցի.
- Նույն ճանապարհո՞վ եկար, Հերուվի´մ:
- Այո, Ծիածանով: Բայց դժվարանում է ճանապարհը, ես միշտ իջնում ու բարձրանում եմ Դեղին` Հույսի գույնով: Կարմիրը` Սիրո գույնը, խամրել է, հարկավոր է թարմացնել, Տիրուհի´:
- Հրեշտակները որո՞վ են իջնում ու բարձրանում:
- Հավատի` մանուշակագույնով իջնում են, Երազանքի` կապույտով բարձրանում:
- Իսկ Նարնջագու՞յնը, Կանա՞չ ը և հատկապես Երկնագու՞յնը:
- Դե, Տիրուհի´, գիտես, դրանք Գեղեցկության,Բարության ու Կրքի գույներն են: Քո հրամանով փակել եմ այդ ճանապարհները:
- Ուշադիր կլինես Դակուելի նկատմամբ: Նա Մեզ նման չէ, նրա մեջ մարդկային հոգի է,բայց մաքուր ինչպես արցունքի կաթիլ: Նրան կարող է ձգել Երկիր մոլորակը: Ես շատ եմ սիրում ու չեմ ցանկանում զրկվել նրանից:
- Ես քեզ հասկացա, Տիրուհի´:
Հերուվիմը կախեց գլուխը: Ուրեմն ` սիրում է Դակուելին, իսկ ե՞ս, ես, որ կյանքս չեմ խնայի նրա համար…լավ, Դակուե´լ ,ես քեզ դեռ ցույց կտամ:
Հերուվիմն այնքան արագ դուրս փախավ սենյակից, որ դռան մոտ կանգնած Դակուելը չհասցրեց ետ քաշվել:
- Դակուե´լ, դու՞, ակա՞նջ էիր դնում:
- Ո´չ,- ստեց Դակուելը,- ես նոր մոտեցա դռանը, կարո՞ղ եմ մտնել ներս:
- Ճիշտն ասած, ես գործ ունեի քեզ հետ, իսկ Նա թող հանգստանա, կգաս քիչ ուշ, եթե ցանկանաս:
- Չեմ հասկանում քեզ:
- Արի´ իմ հետևից, կհասկանաս:
Մոտեցան բազմիցս այդտեղով անցած, Դակուելի կողմից չնկատված մի քանի փոքրիկ ամպերի թմբի:
Հերուվիմը ձեռքի ափը մոտեցրեց ու մի պտույտ արեց ամպիկների շուրջը:
Ամպիկները տեղի տվեցին:
Բացվեց յոթգույնի մի հիասքանչ տեսարան, այնքան գեղեցիկ, այնքան ակնահաճո:
Դակուելը կարմիրից սկսած շոյեց գույները : Գժվեցնող, հաճելի, ցանկալի, տրփող ու խելքահան անող մտքերը պտտվում էին ողջ մարմնով, ուղեղով, ու երբ հասավ երկնագույնին, ասես հեռվից լսեց Հերուվիմի ձայնը:
- Կարող ես գնալ: Երկու ժամ Երկնագույն ճանապարհը բաց է լինելու, կհասցնես:,Դու ուզում ես, չէ՞ գնալ:
- Ուզում եմ, բայց…
- Պահը մի´ կորցրու, այլևս չի կրկնվի երբեք:
Դակուելը մի քայլ արեց դեպի նշված գույնը, սահեց ու կլանվեց անհայտության մեջ…
Հերուվիմը ժպտաց: Դու չես կարող վերադառնալ,-մտածեց ու ձեռքերով փակեց դուռը:

Կեսգիշեր էր, երբ այգում հայտնվեց մի տղա:
Քայլում էր դանդաղ, ասես զսպանակների վրա` նայելով չորս կողմը:
Հետո տեսավ այգու խորքի նստարաններից մեկի վրա նստած մի աղջկա:
Մոտեցավ, նստեց: Նայեց ավելի ուշադիր. Ի~նչ նման է Իրիդային:
- Ի՞նչ ես նայում, չտե՞ս ես:
- Ի՞նչ,- հարցրեց տղան,- չհասկացա:
- Փող ունե՞ս, ի՞նչ կա չհասկանալու:
- Չգիտեմ,-ասաց տղան,- Ես Դակուելն եմ Հովտաշուշանների համաստեղությունից:
- Իսկ դա որտե՞ղ է` Նորքո՞ւմ, թե՞Ավանում:
Աղջիկը ծիծաղեց` ցուցադրելով գեղեցիկ ատամները:
- Ի՞նչ,- հարցրեց տղան,- չհասկացա:
- Ի՞նչ ես անում այստեղ գիշերով: Տուն չունե՞ս:
- Ունեմ,տեսնում ես այ այն աստղը`աջից յոթերորդը, այդտեղից պետք է երկու ժամ գնալ դեպի հյուսիս արևելք ու…
- Դու գժանոցի՞ց ես փախել: Լավ, ես Իռան եմ:
- Իրի՞դա: Տղան հիշեց Սերաֆիմներից մեկին` Իրիդային:
- Ո´չ, Իրի´նա, կարող ես Իռա ասել: Գնանք իմ տուն, միևնույն է այսօր էլ ոչինչ չի կպնի: Ուզու՞մ ես:
- Ես պետք է լուսաբացին լինեմ մի որևէ բացատում, մենակ, որ կարողանամ վերադառնալ , ես բացատ եմ փնտրում:
- Գիտեմ, գիտեմ, այդ բացատը իմ անկողնում է, կհամոզվես, ինչպե՞ս էր անունդ:
- Դակուել:
Աստիճանավանդակում`պայուսակի մեջ, երկար փնտրեց, բանալին չգտավ ու անհույս նայեց տղային:
- Դու ի՞նչ է ուզում ես բացել դուռը:
- Բանալին երևի կորցրել եմ այն վավաշոտ ծերուկի տանը, փողն էլ չտվեց, քաֆթառ բիձեն, դուրս արեց տնից կիսամերկ…
Տղան ձեռքի ափը մոտեցրեց ու մի պտույտ արեց փականի շուրջը:
Փականը տեղի տվեց:
- Դու կարո՞ղ ես բացել ցանկացած դուռ,- աչքերին չէր հավատում աղջիկը:
- Այո, բայց միայն մինչև առավոտ ես պետք է վերադառնամ տուն:
Սենյակը փոքր էր, կահույքը` քիչ, ամեն ինչ հավաքած էր, բացի այս ու այն կողմ շպրտված` կնոջ շորերից:
- Ի՞նչ ես ցցվել, նստի´ր մի տեղ:
Տղան նստեց բազմոցին:
- Ես հիմա փոխվեմ, մի բան կուտենք, ինչ որ գտնենք, լա՞վ: Մի տասը րոպեով քեզ մենակ եմ թողնում, ցայվեմ ու գամ:
Ձայնը դարձավ սիրալիր ու շոյող:
Դակուելը չռված աչքերով նայում էր, թե ինչպես են անհայտանում աղջկա վրայի շորերը` սկզբում` շրջազգեստը, հետո` ինչ -որ երկգլխանի մի մորեգույն լաթի կտոր կրծքերի վրայից, ոտքերից ազատված մի ուրիշ անթև լաթի ծաղկավոր կտոր: Երբ աղջիկը մերկ էր, Դակուելի սիրտը սկսեց աշխատել եռակի արագ, արյունը լցվեց գլուխը` հաճելիորեն պտտացնելով այն:
Մի տաք ու հաճելի զգացողություն գլուխ էր բարձրացնում ոտքերի արանքում ` նեղելով շալվարը: Նայեց շալվարի նեղող տեղին, հետո հայացքը բարձրացրեց ու տեսավ, որ նա էլ է նայում:
Աղջիկը մոտեցավ, նստեց տղայի ծնկներին ,այնպես, որ կրծքերը հավասարվեցին վերջինիս շրթունքներին: Տղային ոչ ոք չէր սովորեցրել, բայց նա երկու ափով վերցրեց կրծքերը, համբուրեց ու հիշեց իր Երկնագույն ճանապարհը, երբ գալիս էր Երկիր, նույն զգացողությունն էր այդ Կիրք կոչված ճանապարհով սահելիս:
Ուշքի եկավ այն ժամանակ, երբ ցնցուղի տակ` գրկած աղջկան զգաց տաք ու հաճելի ջրի թափվելը, հետո կարծես ինքն աղջկա մարմնի մեջ լիներ` տաք,ապահով:
Ու հասկացավ, որ այստեղ, այս մոլորակի վրա լավ է, շատ լավ:
Աղջկա անկողնում գրկախառնված պառկած տղան լավ էր զգում, ինչպես երբեք չէր զգացել:
Աղջկա ձեռքերը սկսեցին նորից սիրել տղայի մարմինը: Տղան արդեն իրեն չէր պատկանում: Հիշեց Ծիածանի բոլոր գույները մեկիկ-մեկիկ ու հասկացավ, թե ինչու էին իրենից մինչ այդ գաղտնի պահում այդ ճանապարհը:
Մարմնի վրա ձեռքերի սիրած տեղերն սկսեցին ծածկվել աղջկա շրթունքներով: Ասես Ծիածանն էր փաթաթվում մարմնով` մարմինը դարձնելով Հույսի, Սիրո, Հավատի, Երազանքի, Գեղեցկության,Բարության ու Կրքի յուրօրինակ մի խառնարան:
Եվ այդ խառնարանի համար արժեր մինչևիսկ մահանալ:

* * *
- Դու կօգնե՞ս ինձ, պետք է բացել մի դուռ, ես այնտեղ բանալիս եմ թողել:
- Իհարկե, կօգնեմ, իսկ ի՞նչ էիր անում այնտեղ` այդ ծերուկի մոտ:
- Նույնը` ինչ քեզ հետ, միայն թե`փողով: Այդ ծերուկը իմպոտենտ էր ու ինձ ստիպում էր ձեռքերով անել…հետո…վերջում փող չտվեց ու դուրս շպրտեց անպետք շան նման:
- Հարկավոր է շտապել, մնաց երկու ժամ լուսանալուն;
Մոտեցան ծերուկի դռանը:
Դուռը կաշեպատ էր,երկաթյա:
- Կարո՞ղ ես, սա ամուր դուռ է:
Տղան ձեռքի ափը մոտեցրեց ու մի պտույտ արեց փականի շուրջը:
Փականը տեղի տվեց:
Զգույշ մտան ներս:
Ծերուկը քնած էր` ձեռքը դրած իր…կարծես կարող են գողանալ:
Աղջիկը արագ մոտեցավ պահարանին, անաղմուկ բացեց, ձեռքը մտցրեց դարսված սպիտակեղենի տակ ու այնտեղից հանեց թղթի կտորների մի մեծ տրցակ`թղթադրամներ:
Մոտեցավ սեղանին ու երբ վերցրեց բանալին, բանալին ընկավ հատակին:
Ծերուկը վեր թռավ տեղից:
Աղջիկը վազեց դուրս` հետևից շրխկոցով փակելով դուռը:
Տղան չգիտեր ինչ անել, երբ փորձեց տեղից շարժվել, ծերուկը աթոռով հարվածեց գլխին:
Աղջիկը դիմացի շենքի շքամուտքում սպասում էր:
Անձրև էր:
Երբ մոտեցավ ոստիկանության մեքենան`աղջիկը հեռացավ:

* * *
Լուսացավ:
Տղան աչքերը բացեց:
Անձրև էր մաղում:
Վանդակաճաղերի ետևից տղան տեսավ սպասված Ծիածանը:
Բոլոր գույները տեղում էին: Վառ,կանչող ու հիասքանչ:
Տղան լուսաբացից ուշացել էր: Արդեն կարոտեց Իրինային:
Նրան հարկավոր էր մեկ այլ, լրացուցիչ գույն, որը չկար:
Դա Սպասումի գույնն էր` անհույս Սպասումի գույնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել