Կենտրոնական Ասիայի և Կասպից Ծովի ավազանի անվտանգությունը պայմանավորված է Անդրկովկասում խաղաղության ու ապահովության հաստատմամբ: Սակայն, խաղաղության և տարածաշրջանային անվտանգության ժամանակակից ու արդյունավետ համակարգի հեռանկարներն աղերսվում եմ երեք ազդեցիկ դերակատարներին` Ռուսաստանին, Թուրքիային և Իրանին այդ խնդրի շուրջ էական երկխոսության մեջ ներգրավելու միջազգային հանրության ունակությունը: Արևմուտքն ավելի խոր հանձնառություն պետք է կենսագործի հաղորդակցության այլընտրանքային ուղիների զարգացման և անդրկովկասյան պետությունների տնտեսական սերտաճման ու բարգավաճման գործում: Համաշխարհային հանրությունը պետք է նոր և առաջադեմ մոտեցում ցուցաբերի Ղարաբաղյան խնդրի նկատմամբ: Վերջապես, հրապարակավ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, այն պետք է խթանի Թուրքիա-Հայաստան երկկողմ հարաբերությունների իրական և ոչ հարդարանքային կարգավորումը, հայ և թուրք ժողովուրդների հաշտեցումը: ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել