Tert.am-ը գրում է.

Բուհի ուսման վարձը վճարելու համար ԱՄՆ-ից ուսանող Ջեսի Գրեյնջերը որոշել է վաճառել նամակը, որը երկրի նախագահ Բարաք Օբաման ուղարկել էր իրեն, տեղեկացնում է Взгляд-ը:

Ջեսի Գրեյնջերը համացանցում հուզիչ պատմություն է տեղադրել իր դժվարին ճակատագրի մասին: Նրան որդեգրել են, երբ ընդամենը մեկ օրական էր: Մայրը մահացել է, երբ Ջեսին ընդամենը 13 տարեկան էր և մի քանի տարի մնացել է հյուրընկալող ընտանիքներում, սոցիալական ծառայությունների մոտ:

«Ի վերջո, ես պարզապես հոգնեցի հարբեցողների, թմրամոլների և անտուն թափառաշրջիկների հետ ապրելուց և մշտական բռնությունից, ու որոշեցի իմ կյանքն սկսել: Ես գիտեի, որ եթե մնայի այստեղ, ապա կդառնայի այդ միջավայրից մեկը»,-պատմել է նա:

Երբ լրացել է 17 տարին, դուրս է եկել տնից՝ վերցնելով անհրաժեշտ հագուստը, գրքերն ու մոր Աստվածաշունչը և գնացել է ճանապարհորդելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել