Աստվածաշնչում տատուի մասին հիշատակվում է միայն Ղևտական 19:28 համարում, որտեղ ասվում է. «Ձեզ վրա դաջվածքներ չանեք»։ Աստված այս պատվերը տվել էր իսրայելացիներին, որպեսզի նրանք չընդօրինակեին շրջակա ազգերին, որոնք իրենց վրա դաջում էին իրենց աստվածների անունները կամ սիմվոլները (2 Օրենք 14:2)։ Թեև քրիստոնյաներից չի պահանջվում պահել իսրայելացիներին տրված Մովսիսական օրենքը, սակայն այս օրենքի հիմքում ընկած սկզբունքը արժանի է լուրջ ուշադրության։

Ոմանք տատու անելով ուզում են ընդգծել իրենց անհատականությունն ու անկախությունը, ոմանք էլ ցույց տալ, որ իրենք են իրենց մարմնի տերը։ Սակայն Աստվածաշունչը քրիստոնյաներին հորդորում է. «Ձեր մարմինները ներկայացրեք որպես զոհ՝ կենդանի, սուրբ և Աստծուն ընդունելի, այսինքն՝ սուրբ ծառայություն մատուցեք ձեր բանականությամբ» (Հռոմեացիներ 12:1)։ Գործի դրեք «ձեր բանականությունը» քննելու համար, թե ինչու եք ցանկանում տատու անել։ Եթե պատճառը ձեր քմահաճույքն է կամ դրանով ցանկանում եք ցույց տալ որ ինչ-որ խմբի անդամ եք, հիշեք՝ ի տարբերություն տատուի, ձեր ցանկությունները գուցե փոխվեն։ Ձեր մղումները քննելով՝ կարող եք իմաստուն որոշում կայացնել (Առակներ 4:7)։
«Ժրաջան մարդու ծրագրերը օգուտներ կբերեն, բայց ամեն շտապող կարիքի մեջ կընկնի» (Առակներ 21:5)։ Շատերը տատու անելու որոշումը շատ արագ են ընդունում, մինչդեռ մարդկանց հետ ունեցած փոխհարաբերությունների վրա նրա թողած ազդեցությունը շատ դանդաղ է ընկրկում։ Տատու ջնջելը կարող է շատ թանկ ու ցավոտ լինել։ Ե՛վ ուսումնասիրությունները, և՛ այն հանգամանքը, որ դաջվածք հեռացնելու բիզնեսը ծաղկում է, ցույց են տալիս, որ տատու ունեցողներից շատերը ցանկանում են ջնջել այն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել