Tert.am-ը գրում է.

Հայաստանում Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի գերիների նկատմամբ տարվող քաղաքականությանը, ասաց, որ բոլորն ակնհայտ տեսնում են, թե ինչպես են վերադառնում մեր գերիներն ադրբեջանական գերությունից, և ինչպիսի առողջական վիճակում են այստեղից Ադրբեջանի գերիները վերադառնում հայրենիք: 

«Բացի մեր կողմի տեսակետից, միջազգային ատյանների պաշտոնական ներկայացուցիչների, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների, ՄԱԿ-ի համապատասխան ընթացակարգերի ներկայացուցիչների տարեկան հաշվետվություններում է պարզ երևում, թե ինչպես են վերաբերում ռազմագերիներին ՀՀ-ում և հարևան պետությունում»,-ասաց նա:

Մեր դիտարկմանը, թե այդ գնահատականները համապատասխան արձագանք չեն ունենում, և կարծես թե նրանք ինչ-որ տեղ աչք են փակում Ադրբեջանի՝ գերիների նկատմամբ վարած քաղաքականության վրա, Արմեն Կապրիելյանն ասաց. «Ոլորտի հետ առնչվող կառույցների հայտարարությունները կրում են դեկլարատիվ բնույթ, հրամայական բնույթ չեն կրում: Այսինքն՝ դրանք երկրի իշխանությունների համար որևէ պարտադրող բնույթ չեն կրում անգամ` ադրբեջանական կողմում արձանագրված բոլոր խախտումների դեպքում»:

Հայաստանում Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավարը հայտնեց, որ վերջին երկու- երեք տարիներին, երբ շատացել են մեր գերիների նկատմամբ անմարդկային, դաժան դեպքերը, այդ հարցերն ավելի ակտիվ են բարձրաձայնում բոլոր եվրոպական և միջազգային ատյաններում, չնայած համապատասխան հետևություններ ադրբեջանական իշխանությունները չեն անում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել