Tert.am-ը գրում է.

Տավուշի մարզպետի նախկին խորհրդական, ՀՀԿ-ական Լյուբիկ Չիբուխչյանը, ով հունիսի 10-ին քաղաքական ապաստան ստանալու համար դիմել էր Ադրբեջանին, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ քաղաքական ապաստան հայցեց հենց Ադրբեջանից, ասաց, որ 12 անգամ դիմել է Նախագահին և Ադրբեջան գնալու մտադրությամբ ցանկանում է ընդգծել, որ ավելի է վստահում թշնամու երկրին՝ չնայած 21 երկրից հրավեր ունի։

-Պարոն Չիբուխչյան, ինչո՞ւ Ադրբեջան:

-Ես 12 անգամ դիմել եմ մեր Նախագահին, չպատասխանեց։ Ես տպագրեցի 13-րդը, որ ժողովուրդը տեղեկանա, թե Նախագահը ինչո՞ւ չի կարդում: Սրանով ցույց եմ տալիս, թե իրենք եթե չեն կարդում, Ադրբեջան գնալն ավելի ճիշտ ա: Ցանկացած երկիր... Ադրբեջանը զայրույթ ա, որպեսզի թշնամու մոտ լինեմ, որ տեսնեն, որ նրան ավելի եմ վստահում, քան թե իրան: Ես պարտավոր էի այդ քայլը անել, որ նա վախի, որ կգնամ: Չի վախում, ասում է՝ ինչ ուզում ես, արա:

-Բայց սա էմոցիոնալ ինչ-որ որոշո՞ւմ էր, թե՞ իրոք ցանկանում եք գնալ Ադրբեջան:

-Ես հանճարեղ մարդ եմ, հանճարը ո՞նց կարող է էմոցիոնալ որոշումներ ընդունի: Ես երեք տարեկանից գրած երկու այբուբեն եմ մոտս պահում, ես մշակույթի վաստակավոր գործիչ եմ, Ուկրաինայից Հայաստանի տարվա լավագույն մարդ եմ ճանաչվել, վերջը… Ես դա մտածված կերպով եմ արել, ցույց եմ տվել, որ 12 նամակ գրելուց հետո, որ մեր Նախագահը չպատասխանեց… Ես կարամ գնամ Կանադա, 21 երկրից հրավեր ունեմ, բայց ես դրանով հո չե՞մ գնում Ադրբեջան, ես դրանով ցույց եմ տալիս, որ թշնամի…

-Թշնամի եք Հայաստանի՞ն, թե ՀՀ իշխանություններին:

-Իմ արև, չեն հասկանում, էն օրը մի հատ լրագրող է եկել, ասում է՝ Դուք ձեզ դավաճան համարո՞ւմ եք։ Ասում եմ՝ քեզ կտամ կսպանեմ, դու առանց իմ կենսագրությունը կարդալու... Առանց հասկանալու չպետք է քննողը քննվողին նման հարցեր տա: Ես ութ անգամ Ղարաբաղ եմ եղել, տոկոսով փող եմ վերցրել, Ղարաբաղին օգնելու համար:

-Դուք, այսինքն, մտածում եք, որ Ադրբեջանում մտածում են, որ Դուք հանճա՞ր եք: Հնարավոր համարու՞մ եք, որ Ձեզ խոշտանգումների ենթարկեն:

-Անպայման, չի բացառվում: Բայց ես ուղղամիտ մարդ եմ, ես Արտաշես Գեղամյանը չեմ, որ... Բայց դե Նախագահը մեր անվտանգության երաշխավորն է, հլը Ադրբեջանի հարցը հանի, Նախագահն ինչո՞ւ չի պատասխանում: Ինչո՞ւ է թողնում հասարակ մարդուն հալածեն, տամոժնիկին վերցնում ա, մարզպետ դնում, ոչխարների մեջի ակադեմիկոսին է վերցնում, թե չեմ ուզում աշխատեմ հետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել