Թուրքերի նկատմամբ մեր սարսափը վերակենդանացավ անկախության ձեռքբերման հետ, երբ մնացինք դեմ առ դեմ: Դա, բնականաբար, պետք է բերեր Ռուսաստանի հետ ռազմական դաշինքի՝ 25 տարով, թե 49, ինչն արդեն էական չէ: Երկու դեպքում էլ ռուսներին դիմողն այսօրվա հայաստանցին է՝ նշված սարսափի բեռով: Հիմա ունենք շարժման երկու տարբերակ՝ կրել այդ բեռը մեզ հետ՝ պայմանագիրը երկարաձգելով ևս 50 տարով (սովորաբար տարածքների վարձակալման միջպետական պայմանագրերը կնքվում են հենց 99 տարով) և կամ օգտագործել այդ ժամանակը բեռը թոթափելու համար: Որքան ես հասկանում եմ՝ մենք շարժվում ենք 1-ին ուղղությամբ և ոչինչ չենք անում շեղվելու դեպի 2-րդը: Մենք ասելով՝ նկատի ունեմ վարչակազմը, քանի որ հասարակությունն ինքնին ինքն իր դեմ չի կարող դուրս գալ, կամ նրա շատ փոքր մասը դուրս գալ մեծ մասի ու իշխանության դեմ: Բայց եթե կատարվի իշխանափոխություն, բայց, բնականաբար, ոչ ԲՀԿ-ական, ապա իշխանությունը կարող է, դաշնակցելով փոքրամասնության հետ, փորձել վերափոխել մեծամասնությանը՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները: Այնպես որ, միջնաժամկետ հեռանկարում թուրքերի նկատմամբ սարսափը հնարավոր է հաղթահարել՝ մնում է «ամենապուճուրիկ» հարցը՝ իշխանափոխությունը: Ինչպես հասնել դրան՝ այսօր ես դեռևս չգիտեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել