Too big to die

Վերջերս շատ է խոսվում արդյունավետ կառավարման տեսությունների շուրջ: Ընդ որում, համարյա բոլորը՝ և լուրջերը, և անլուրջերը, և կրթվածները և անկիրթները, հասկացող-չհասկացող, լրիվ համոզված են, որ պետությունն էլ մի հսկա կառավարող մարմին է:
Ես ավելի քան համոզված եմ, որ առանց պետության էլ կարելի է տնտեսություն, ֆինանսներ և գիտություն կառավարել: Ապացույցը տրանսազգային կորպորացիաները, որոնց ձեռքին շատ պետություններ ուղղակի լակեյներ ու սպասարկող անձնակազմ են:

Ըստ սահմանման և սկզբունքի՝ պետությունը տիրում է, այսինքն՝ վերահսկում և կարգավորում է: Այս ֆունկցիաներն են, որ պետությանը որպես քաղաքական իշխանության (չշփոթել քաղաքական պայքարի հետ) վերապահում, ուրիշ կառույցներով, անփոխարինելի նշանակություն և դեր:

Բայց իմ նյութը արդյունավետ կառավարումն է, որը առավելապես առնչվում է տնտեսությանը: Ինչպիսի՞ն է իրականությունը նախկինում և այժմ: Ըստ հրապարակային ուրվագծերի՝ կապիտալի և այլ ֆիզիկական ու նորմատիվ պայմաների հավասարության դեպքում հաջողությունը պայմանավորված է լավ կառավարմամբ: Բայց հսկայական տրանսնացիոնալ կորպորացիաների անկանխակալ վերլուծությունը ցույց է տալիս, որ ակնհայտ էնտրոպիայի, քայքայման, քաոսի ու լճացման նշանների պարագայում դրանք մշտապես ջրի երեսին լողում են ու անխորտակ են: Ու քանի կործանման նշաները ավելանում են, այնքան դրանց օֆիսային պլանկտոն աշխատողնեը բազմապատկվում են, որոնց համ տված բուրդն է զրո, համ էլ սիրտը ու գլուխը դատարկ, բայց տարեկան եկամուտները աճում են ու յուղոտ ուիկէնդները ավելի հաճախակի դառնում:
Դրա համար է երևի, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան, համաշխարհային բնակչության հազիվ 9 տոկոսը կազմելով հանդերձ, արտադրվածի ու բնության 75 տոկոսն են սպառում: Եթե մնացած աշխարհը ԱՄՆ-ի չափ սպառի, ապա երկրագնդից կաշին ու ոսկորը կմնա....

Բայց, բայց, բայց....

Too big to die
էլի մի «բայց». ի՞նչն է զավեշտալի, որ զարգացած երկրներում, չնայած այս փաստերին, հարաբերականորեն մեծ հնարավորություն կա և բավական ընդարձակ տարածք լավ կառավարմամբ արդյունիքի հասնելու: ՀՀ-ում դրա համար գերեզմանի չափ, մի 2-քառակուսի մետր տարածք էլ չկա նման հնարավորության համար:
Չառարկել՝ մատնացույց անելով ՀՀԿ բուրգը, պետ-չինովնիկներին ու դեպուտատներին, էդ տարածքում լավ կառավարման կարիք չկա: Կառավարես-չկառավարես, մեկ ա, ճարպդ մեկին տաս ավելանալու է: Դրա համար ընդամենը հարկավոր է կոշտ «ռ»-ով մտավորական լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել