Շատերն առանց սիրո տանջվում են, ամբողջ գիշեր մտածում են, բայց իրենք էլ չգիտեն՝ ինչ են մտածում ու առավոտյան ոչ մի եզրահանգման չեն գալիս: Զույգերի 90%-ն անպայման վիճում են: Կա՞ այնպիսի աղջիկ, որ սիրած էակի համար չի լացել: Կա՞ այնպիսի մարդ, ով ցանկանում է մոռանալ սիրած էակին, բայց չի կարողանում (ու չի էլ կարողանալու): Տղաների վեճերի մեծ մասը աղջիկների համար է, իսկ այդ վեճերը ամենատարակարծիք վեճերն են: Ամեն դեպքում, առանց սիրո կյանքը գոյություն չունի, որքան էլ որ այն դաժան լինի ոմանց համար: Սերը այն զգացմունքն է, որը ստիպում է քեզ ապրել երջանիկ: Այն զգացմունքն է, որը թաքցնել հնարավոր չէ: Այն զգացմունքն է, որը նկարագրել հնարավոր չէ ամբողջ կյանքում: Այն զգացմունքն է, ինչի պատճառով լի են հիվանդանոցներն ու բանտերը, գժանոցներն ու հոգեբանների գրպանները: Կա մի տեսություն, տարօրինակ է, բայց սիրո տեսություն է, որում ասվում է, որ մարդու օրգանիզմը սիրելու ընթացքում երեք տեսակի հորմոն է արտադրում, որոնք ստիպում են, որ մարդը իրեն երջանիկ, բայց նաև անհանգիստ զգա, հետաքրքիր է՝ համ անհանգիստ, համ երջանիկ: Հետաքրքիր, բայց անբացատրելի բան է սերը, սերը կարող է թե երջանկացնել, թե դժբախտացնել մարդուն:
Շատերն ասում են, թե հեռավորությունը կարող է խոչընդոտ լինել սիրելու համար, դա անհեթեթություն է: Այո, շատ հնարավոր է, որ սերը կամաց-կամաց մարի, բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ դու մոռանաս, որ հազարավոր կիլոմետրեր քեզանից հեռու մարդ կա, որը քեզ սիրում է և սպասում, որին սիրում ես նաև դու: Կյանքի, միջավայրի փոփոխությունը չպետք է ազդի սիրելու վրա, այդ ամենը ինքնըստինքյան չի ազդում, այդ ամենը սկսում է ազդել միայն այն դեպքում, երբ մարդը ինքն իրեն սկսում է տրամադրել, այսինքն՝ ազդում է միայն արհեստականորեն: 
Մարդը չպետք է արհեստականորեն անի բաներ, որոնք կնպաստեն, որ սերը մարի: Շատ քիչ է լինում, որ զույգերի մոտ միշտ ամեն ինչ իդեալական է, ինքս չեմ ճանաչում այնպիսի զույգ, որը վեճերի և բարդությունների միջով անցած չլինի: Բարդությունները, անցյալում կատարված սխալները չպետք է պատճառ հանդիսանան բաժանվելու համար, ըստ իս՝ ամենակարևորը անցած ճանապարհն է իր բոլոր բարդություններով հանդերձ՝ միասնական ճանապարհը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել