Tert.am-ը գրում է.

Ամառվա տապից երեխաներին պաշտպանելու և դրանից բխող խնդիրներից խուսափելու համար Tert.am-ի հետ զրույցում իր խորհուրդները ներկայացրեց մանկաբույժ Անուշ Հակոբյանը։

Առաջին հերթին բժշկուհին խորհուրդ տվեց օրվա ընթացքում ժամը 11։00-ից մինչև երեկոյան 19։00-ը երեխաներին զբոսանքի չտանել, հանել զբոսանքի անպայման գլխարկով, առատ հեղուկներ խմեցնել՝ անկախ տարիքից, նույնիսկ կուրծք ուտող երեխաների համար ջրի չափաբաժինն ավելացնել, դժվարամարս կերակուրներ չտալ։

«Շոգից երեխաների մոտ կարող է ջերմային հարված առաջանալ, թուլություն, նույնիսկ ջերմություն։ Նման դեպքերում շատ հեղուկներ խմեցնել, տեղափոխել ավելի հով տեղ, չստիպել ճաշեր, քաղցրավենիք ուտել, առհասարակ փողոցում չկերակրել, տալ միայն նույն օրը պատրաստած կերակուր»,- ասաց նա։

Մանկաբույժը խորհուրդ տվեց անպայման երեխաներին բամբակյա հագուստ հագցնել, եթե քրտնող երեխա է, հաճախակի փոխել հագուստը, միջանցիկ քամիների տակ չպահել, ինչպես նաև խորհուրդ տվեց երեխաներին օդորակիչների հեռու պահել, օդորակիչը միացնել այն ժամանակ, երբ երեխան դուրս է գալիս սենյակից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել