Քաղաքացիական պատերազմ չի կարող ցանկանալ յուրաքանչյուր բանական արարած, եթե վերջինս իսկապես բանական է: Չնայած դրան` քաղաքացիական պատերազմները ծագում են բավական հաճախ` անելով իրենց դաժան «հունձը»: Զարմանալի թվացող այդ երևույթի պատճառը վերին աստիճանի տրիվիալ է` ավտորիտար, բռնապետական և նման այլ իշխանությունը, երբ կամ որ երկրում էլ այն լինի, երբեք կամովին չի հրաժարական չի տալիս: Անլուծելի խնդիրների կուտակումը բերում է հեղափոխության, իսկ դրան սովորաբար հետևում է քաղաքացիական պատերազմը, եթե հեղափոխությունը չի կարողանում արագ և անկասելի հաղթանակ տանել: Ինձ հայտնի միակ քաղաքացիական պատերազմը, որ ծագել է այլ սցենարով, ամերիկյանն է. չնայած այնտեղ էլ կար համարյա թե նույն տրամաբանությունը` ստրկատիրությունից հրաժարվել չցանկանալու` հարավային նահանգների համառությունը: Իսկ եթե քաղաքացիական պատերազմի վախից դադարեցվեն հեղափոխությունները, ապա նշածս տիպի պետությունները կկործանվեն շատ ավելի դաժան տարբերակով, քանի որ կյանքի լճացումն ու իշխանավորների` պատասխանատվության բացակայությունը կամ մարդկանց կդարձնեն ոչնչություններ և/կամ կհասցնեն սոցիալական բունտի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել