Մենք ներքին պատերազմական, հատկապես տեղեկատվական պատերազմական ճակատ չունենք. մեր պատերազմական ճակատը միայն արտաքին է:

Լրագրողները չպիտի նեղանան, որ իրենց մեղադրում են խուճապ տարածելու մեջ: Էսօր տեղեկատվական զենքը զանգվածային ոչնչացման ամենաարդյունավետ զենքն է: Ուստի իսկապես պետք է խիստ զգուշավորությամբ վերաբերել նման ինֆոներին մասնագիտական առումով: Բայց էսպես լրագրողների վրա հարձակվելն էլ մի տեսակ «ճարպիկություն» է հիշեցնում: Հիմա եթե «Երկիր»-ի ժողովուրդը «երեխու պես չգոռար», չահազանգեր, ասենք որոշ` մինչև հիմա դեռ ինքնահաստատվող, պատկան և ոչ պատկան իշխանավորներ կամ ժողովրդի ընտրյալներ կամ ակտիվ հասարակություն, ի՞նչ, պիտի այսօր ելնեիք ու իրական կատարվածի մասին ողջամիտ ու ստույգ ինֆո տայի՞ք ժողովրդին, իհարկե, կասկածում եմ: Մի հատ բոլորդ կողմնորոշվեք... հետո նոր ծղրտացեք: Մենք ներքին պատերազմական, հատկապես տեղեկատվական պատերազմական ճակատ չունենք, այ խելոքներ, մեր պատերազմական ճակատը արտաքին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել