Emedia.am-ը գրում է.

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, բժշկական հաստատության գլխավոր տնօրեն Գրիգոր Գրիգորյանի ուղեկցությամբ նա շրջել է բաժանմունքներով, հետաքրքրվել հիվանդների առողջական վիճակով, զրուցել նրանց հետ: Նախարարն ուշադրություն է դարձրել հատկապես վերակենդանացման բաժանմունքի հագեցվածությանն ու ծառայությունների կազմակերպմանը։ Նախարարը դրական է գնահատել բազմապրոֆիլ կենտրոնի` ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելուն ուղղված լայնածավալ աշխատանքները: ««Արմենիա»-ն մայրաքաղաքի դինամիկ զարգացող բժշկական կենտրոններից մեկն է»,-ընդգծել է նախարարը` իր գոհունակությունը հայտնելով ղեկավարության կողմից որդեգրած զարգացման ծրագրերի առթիվ:

Գրիգոր Գրիգորյանի խոսքով`կենտրոնի գլխավոր նպատակն է բարձրացնել բժշկական ծառայությունների որակը` հիմնվելով բարձր հմտությամբ օժտված բուժանձնակազմի և տասնյակ տարիների ընթացքում ստեղծած հեղինակության վրա և դառնալ լավագույններից մեկը հանրապետությունում: Այժմ լայն թափով շինարարական աշխատանքներ են ընթանում վիրաբուժության, փսիխոստոմատիկ, ինվազիվ սրտաբանության ծառայության բաժանմունքներում: Վերջին տարիներին վերանորոգվել և լիո վին վերազինվել են հեմոդիալիզի, անոթային վիրաբուժության բաժանմունքները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել