Ծիծաղի քաղաք, վերադարձիր...

Երեկ Սևանի կղզու կողմերը Ֆրանսիայի մի քաղաքացի էր կորել: Ման եկան, ման եկան, չգտան, մեկ էլ ինքը իրա ոտքով հայտնվեց իրավապահների մոտ: Առաջին հայացքից ոչ մի արտառոց դեպք չկա, բայց մի հատ հիշեք՝ ով էր ասել, որ Ֆրանսիայի քաղաքացի է կորել, այո, տաքսու վարորդը: Ըհը, տաքսու վարորդները վերջին դեպքերից հետո նորից սկսել են խթանել մեր զբոսաշրջությունը:

Երբեմնի ծիծաղի քաղաքը, Մհեր Մկրտչյանի հայրենի քաղաքը, այլևս չի ծիծաղում: Գյումրեցին ժամանակին ծիծաղով էր բոլոր կոնֆլիկտները լուծում, իսկ հիմա արյան հեղեղով: Մի օրվա համար շատ արյուն թափվեց այնտեղ, պետք է այս ամենը կանխարգելել: Ծիծաղի քաղաք, վերադարձիր, դու մեզ քո մշակույթով ու ծիծաղով ես պետք:

Մի փոքրիկ զանգված կա Հայաստանում: Հենց պարապ է մնում, հիշում է մեր սահմանի գյուղերը ու սկսում է ահասարսուռ պատմություններ տարածել ու մարդկանց մեջ խուճապ է առաջանում: Չեմ հասկանում՝ այդպե՞ս կայֆ եք բռնում, եթե հա, ախպերական, գիշերով գնացեք ուրիշ ձև կայֆեր բռնեք էլի, ոչ թե ազգին դիվադադար արեք: Երկու հատ լայքի կամ մի հատ ավել դիտումի համար չարժի սաղի հոգեկանի վրա ազդել ու մի բուռ հայհոյանքի արժանանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել