Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների շարունակականությունն ապահովելու նպատակով առաջարկված Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն այդպես էլ մնում է ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների,այնպես էլ կողմերի օրակարգում, սակայն հանդիպումն այդպես էլ չի կայանում: Ու մինչքննարկվում էր Ֆրանսիայում նման մի հանդիպման կազմակերպման հնարավորությունը, հիմա էլպարզվում է, հանդիպումը հնարավոր է կայանա Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի նստաշրջանի շրջանակներում: Գրում է «Ազգ»-ը:Այդ մասին հուլիսի 23-ին հրապարակված մամուլի հաղորդագրությամբ տեղեկացրել են ԵԱՀԿ Մինսկիխմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, ամերիկյան կողմը ներկայացնող Ջեյմս Ուորլիքը եւ Ֆրանսիան ներկայացնող Պիեռ Անդրյուն, որոնք հուլիսի 22-ին Բրյուսելում առանձին-առանձին հանդիպելեն ինչպես Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, այնպես էլ Ադրբեջանի ԱԳնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել