Tert.am-ը գրում է.

Անգլիացի գրող, երգիծաբան, ժամանակի ամենասրամիտ ֆանտաստ և անհավանական հումորի զգացումով օժտված Թերի Պրատչետի գրքերը յուրահատուկ հեգնական կենսախնդությամբ են լեցուն:

 Թերին նաև բավականին քաջ է, քանի որ պայքարում է Ալցհեյմերի հիվանդության բավականին ծանր տիպի դեմ: Նա այլևս չի կարողանում գրել, սակայն շարունակում է աշխատել՝ թելադրելով իր բոլոր նոր գրքերը:

 Cluber.com-ը ներկայացնում է երկիծաբանի լավագույն մեջբերումները:

 1. Երբեմն միակ բանը, որ կարող ես անել մարդկանց համար, ուղղակի նրանց կողքին գտնվելն է:

 2. Մարդը, ում կարելի է գնել, որպես կանոն՝ ոչինչ չարժե:

 3. Երբեմն անհրաժեշտ է լինում բարի գործ անել չար մարդկանց պատժելու համար:

4. Ատելությունը մեջքով շրջված սերն է:

5. Անմտություն է՝ հուսալ, որ հնարավոր է որևէ գլոբալ բան փոխել: Ասեն՝ք խաղաղություն սահամանել ամբողջ աշխարհում, երջանիկ դարձնել բոլորին, սակայն ցանկացած մարդ կարող է որևէ փոքրիկ բարի գործ կատարել, որի շնորհիվ աշխարհը մի քիչ ավելի լավը կդառնա:

6. Հաջողության կենսականորեն կարևոր բաղադրիչն այն է, որ չվարանեք, թե սեփական ծրագիրն իրականացնելը հնարավոր է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել